Մատչելի հղումներ

Ռեստորանները կունենան նոր ընթացակարգ


ԱՄՆ իշխանությունների մշակած վերաբացման ծրագիրը ներառում է մի շարք նոր առաջարկություններ դպրոցների, ռեստորանների կամ եկեղեցիների վերաբերյալ

Այս առաջարկությունները մշակվել են Վարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից, որը փաստաթուղթը տրամադրել է Սպիտակ տանը: Այն դեռևս վերջնական հաստատման փուլում է:

Գերատեսչության առաջարկությունները նախատեսված են 7 տեսակի հաստատությունների համար, ներառյալ դպրոցների, ճամբարների, մանկապարտեզների, կրոնական հաստատությունների, հանրային տրանպորտի, բարերի և ռեստորանների, ինչպես նաև աշխատավայրերի համար:

Ուղեցույցում ասված է, որ ռեստորանները պետք է կիրառեն մեկանգամյա մենյուներ և սպասքեղեն: Պետք է դրամարկղերի մոտ տեղադրվեն պաշտպանիչ ապակիներ, սահմանափակվի հերթափոխի աշխատակիցների թիվը և վերացվեն բուֆետներն ու աղցանների բարերը:

Ազգային ռեստորանների ասոցիացիայի փոխնախագահ Լարի Լինչը ասում է, որ նոր ուղեցույցները վերաբերում են առողջությանը և սանիտարական ոլորտի բազմաթիվ խնդիրների, որոնք արդեն ընդգրկված են եղել սննդի ոլորտը կարգավորող փաստաթղթերում: Նա ակնկալում է, որ ռեստորանների սեփականատերերը կողջունեն այս նոր ցուցումները:

«Նրանք ուզում են, որ մարդիկ վերադառնան և ճաշեն, երբ ամեն ինչ կարգավորվի և երբ զգան, որ պատրաստ են: Նրանք շատ լուրջ են վերաբերվում հանրության անվտանգության հարցերին », ասում է Լինչը:

Facebook Forum

XS
SM
MD
LG