Մատչելի հղումներ

Ռոսաստանում բժիշկներն ավելի շատ են ռիսկի ենթարկված 


ուժանձնակազմի վարակման դեպքերը հաճախակի երևույթ են Ռուսաստանում: Անցած շաբաթ ավելի քան 200 բուժաշխատողներ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վարակվել են կորոնավիրուսով

Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հիվանդը ենթարկվել էր օրթոպեդիկ վիրահատության, որից հետա նրա մոտ արձանագրվել է բարձր ջերմություն: Կորոնավիրուսի թեստը տվեց դրական պատասխան: Արդյունքում, վարակվածների թվում էին նաև շատ բժիշկներ ու բուժքույրեր, ինչպես նաև այլ հիվանդներ, ովքեր առնչվել են այս հիվանդի հետ:

Օրթոպեդիայի ու վնասվածքների բուժհաստատության բաժնի վարիչ Դմիտրի Պտաշնիկովը փաստել է, որ այսօր հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվել է 32 մարդ, որնցից 10-ը բուժաշխատող են: Ապրիլի 9-ին հիվանդանոցը փակվեց կարանտինի:

Բուժանձնակազմի վարակման դեպքերը հաճախակի երևույթ են Ռուսաստանում: Անցած շաբաթ ավելի քան 200 բուժաշխատողներ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վարակվել են կորոնավիրուսով: Դրա մասին հայտնի դարձավ սոցիալական ցանցերի մկջոցով:

Դեռևս պարզ չէ հստակ, թե որքան բուժաշխատողներ են վարակվել այս ընթացքում: Առողջապահության նախարարությունը չի պատասխանում այս հարցին, սակայն տարբեր շրջաններից եկած տեղեկության համաձայն վերջին երկու շաբաթների ընթացքում վարակված բուժաշխատողների թիվը առնվազն 450 է: Կորոնավիրուսից մահացել է 11 բժիշկ ու 5 բուժքույր:

Սանկտ Պետերբուրգի Պոկրովսկու հիվանդանոցը նախատեսված է թոքաբորբի դեպքեր բուժելու համար, բայց տեղի աշխատակիցները վերջերս բողոքել էին պաշտպանիչ սարքավորումների բացակայության պատճառով:

Քաղաքային իշխանությունները պատասխանեցին, որ թոքաբորբ բուժելու համար նրանց անհրաժեշտ չեն օդափոխիչներ և պաշտպանիչ հանդերձանք: Չորս օր անց վեց հիվանդի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս:

Միայն կառավարությանն ուղված մի շարք ուղերձներից ու լրատվամիջոցների բարձարցրած աղմուկից հետո նրանք ստացան համապատասխան հանդերձանքն ու միջոցները: Այժմ հիվանդանոցը պաշտոնապես բուժում է կորոնավիրուսով հիվանդներին:

«Մեր ղեկավարությունը խոստացավ պատժել նրանց, ովքեր կբողոքեն, բայց մենք չենք վախենում, որովհետև մենք գնահատում ենք մեր կյանքը և մեր սիրելիների կյանքը», - ասում են բժիշկները սոցիալական ցանցերում:

Ռուսաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվը արագորեն աճում է ՝ անցնելով 85,000-ը: Մահվան դեպքերը մոտենում են 1000-ի՝ չնայած Արևմուտքում ոմանք կասկածի տակ են դնում պաշտոնական վիճակագրությունը:

Մեծ քաղաքները փակ են մարտի 25-ից, և այդ միջոցառումները լրանում են հինգշաբթի օրը: Դեպքերի աճը արձանագրում է նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ու միջոցների պակասություն: Վարակի վերահսկման ընթացակարգերը դառնում են Ռուսաստանի ամենամեծ մարտահրավերը:

«Մեզ շատ է մտահոգում այնտեղ անձնական պաշտպանիչ միջոցների պակասը կամ դրանց սխալ բաշխումը: Մենք անհանգստանում ենք բուժհաստատություններում վարակի վերահսկման ընթացակարգերի բացակայությունից», - ասում է վերլուծաբան Ջուդի Թվիգը:

Բռնկման սկսվելուց ի վեր, Ռուսաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուներն առանձնացրել են կորոնավիրուսը բուժող հաստատությունները մնացածից: Մոսկվայում, որն ունի հաստատված դեպքերի գրեթե 60%, 29 հիվանդանոց է վերազինվել այս նպատակով: Սանկտ Պետերբուրգում ևս 30-ից ավելի հիվանդանոցներ պետք է վերափոխվեն կորոնավիրուսի դեմ պայքարի հաստատությունների:

Հիվանդանոցները ստանում են պաշտպանության միջոցներ, իսկ հիվանդասենյակները բաժանված են «կեղտոտ» և «մաքուր» գոտիների, ընդ որում հիվանդները և անձնակազմը պարբերաբար ստուգվում են:

Սակայն բժիշկներն ասում են, որ վիրուսով հիվանդներ չունեցող հիվանդանոցները չունեն պատշաճ ընթացակարգեր կամ պաշտպանության միջոցներ, որը վտանգի տակ է դնում բուժաշխատողներին և կորոնավիրուս չունեցող հիվանդներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG