Մատչելի հղումներ

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են փորձարկում


Չինացի բժիշկները, ովքեր հետազոտում էին COVID- 19-ով հիվանդներին, կարծիք են հայտնել, որ ավելի լավ արդյունքներ են ստանում, եթե հիվանդներն ընդունում են ստամոքսի կամ սրտի ցավերի դեմ նախատեսված ֆամոտիդին դեղամիջոցը

Հունվարին Northwest Health Ֆեյնշտեյնի անվան բժշկական հետազոտությունների հաստատության բժիշկ Քեվին Թրեյսին զանգ ստացավ իր գործընկերոջից, որը գտնվում էր Չինաստանի Վուհան քաղաքում, որտեղ հետազոտում էր COVID-19- ով հիվանդներին: Այս զանգը հետաքրքրություն առաջացրեց Թրեյսիի մոտ այս հիվանդության հանդեպ:

Թրեյսին պատմում է, որ Մասաչուսեթս նահանգի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժիշկ Մայքլ Քալահանը հայտնել էր իրեն, որ չինացի բժիշկները, ովքեր հետազոտում էին COVID- 19-ով հիվանդներին, կարծիք են հայտնել, որ ավելի լավ արդյունքներ են ստանում, եթե հիվանդներն ընդունում են ստամոքսի կամ սրտի ցավերի դեմ նախատեսված ֆամոտիդին դեղամիջոցը:

Հետագայում այլ հիմքեր չկային պնդելու համար, որ այս դեղամիջոցը օգնում է COVID-19- ի դեմ պայքարում, սակայն Թրեյսին սկսեց իրականցնել դեղամիջոցի կլինիկական փորձարկում: Արդյուքները ցույց են տալիս, որ ֆամոտիդինը կարող է արգելափակել մարդու օրգանիզմում այնպիսի նյութերի արտադրությունը, որոնք վերարտադրվում են վիրուսի կողմից:

Այս պահին հետազոտմանն է մասնակցել շուրջ 200 հիվանդ: Թրեյսիին անհրաժեշտ է ևս 100 հիվանդներից արդյունքներ, որպեսզի հետազոտությունը համարվի ամբողջական:

Չինաստանում բժիշկները բացահայտել են, որ ֆամոտիդինն ընդունած հիվանդների շրջանում ավելի քիչ մահեր են արձանագրվում, քան դեղամիջոցը չընդունած հիվանդների մոտ: Թրեյսին, սակայն, գտնում է, որ Չինաստանից ստացված տեղեկությունը հնացած է և կարիք ունի վերահաստատման, ուստի Նյու Յորքի հիվանդանոցում նրա թիմն այս դեղամիջոցը տալիս է տարբեր պատահական հիվանդների, ովքեր ունեն կորոնավիրուս: Նա ընդգծում է, որ կան նախադեպեր, երբ սովորական որևէ դեղ դառնում է տարբեր լուրջ հիվանդությունների դեմ պայքարի միջոց: Նրա կարծիքով հետազոտության վերջնական արդյունքները հայտնի կդառնան շաբաթների կամ ամիսների ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG