Մատչելի հղումներ

Ինչ դասեր է տվել կորոնավիրուսը բժիշկներին


Մեծաթիվ բժիշկներ են ասում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենք մեծ գիտելիքներ են ձեռք բերել:

Բժիշկներից Ջոլիոն ՄաքԳրիվին բերում է շնչառական սարքերի կիրառման օրինակը, պատմելով այն մասին, որ կորոնավիրուսով հիվանդների դեպքում կան այդ սարքերի կիրառման այլ եղանակներ ու թթվածնի տարբեր չափաբաժիններ:

Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի սրտաբան Ջենիֆեր Հայթին պատմում է դեմքի վրա հիվանդներին պառկեցնելու մասին, որը նրա խոսքերով, շատ արդյունավետ միջոց է: Թոքերը, ասում է նա, նման են սպունգի, ու երբ մեջքի վրա եք պառկում երկար ժամանակ, ծանրության արդյունքում թոքերից դուրս չեն գալիս ավելորդ արտադրությունները եւ մնում են թոքերի վրա: Իսկ հիվանդին դեմքի վրա պառկեցնելով, թոքերի վրա բացվում են ազատ տեղեր ու ավելի հեշտանում շնչառությունը:

Թերապեւտ Անջու Գոելի խոսքերով, մեծ գիտելիքներ են ձեռք բերվել նաեւ մեծահասակների հարցով: ‘’Եթե այս գիտելիքները մենք ունենայինք մինչեւ համաճարակը սկսելը, շատ ավելի գործուն աշխատանքներ կտարվեին մեծահասակներին պաշտպանելու ու հիվանդանալու դեպքում բուժելու, կամ բարդություններից հեռու պահելու համար’’, ասում է նա:

XS
SM
MD
LG