Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է, որ երկրում սահմանափակումները վաղաժամ իրականացվելու դեպքում, կարող է առաջ գալ կորոնավիրուսի տարածման նոր ալիք: Այս հիվանդությամբ վարակվելուց հետո վերակենդանացման բաժանմունք տեղափոխված Ջոնսոնը, որն արդեն ապաքինվել է, աշխատանքի վերադառնալու առաջին օրը հայտարարել է, որ իր երկրում ‘’մակընթացությունը մոտենում է ավարտին’’:
Նրա պահպանողական կառավարությունը գտնվում է սահմանափակումները կրճատելու ծրագիր ներկայացնելու ճնշումների տակ: Հիշեցնենք, որ այստեղ սահմանափակումներն ու արգելքներն ուժի մեջ էին մտել մարտի 23-ից:
‘’Ես լավ եմ հասկանում այն մարդկանց ու ձեռնարկություններին, որոնք ուզում են աշխատանքները վերսկսել, սակայն խնդրում եմ ձեզ զսպել ձեր անհամբերությունը, քանի որ համոզված եմ, որ մոտենում ենք այս հակամարտության առաջին փուլի վերջին’’, ասել է Ջոնսոնը:
Ջոնսոնը Լոնդոնի Սուրբ Թոմասի անվան հիվանդանոցից ապրիլի 13-ին դուրս գրվելուց ի վեր ապաքինման երկու շաբաթ է անցկացրել առողջարանային մի համալիրում: