Մատչելի հղումներ

Կլիմային նվիրված առցանց վեհաժողովը քննարկելու է ածխաթթու գազի խնդիրը


Պահոց
Պահոց

Երեսուն երկրների շրջակա միջավայրի պահպանության նախարարները երկօրյա առցանց հանդիպում են անցկացնելու քննարկելու համար ջերմոցային գազերի արտանետումների ծավալները կրճատելու հնարավորությունները: Հանդիպումը, որը ստացել է ‘’Փիթսբուրգի կլիմայական երկխոսություն’’ անվանումը, կենտրոնանալու է կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո ‘’կանաչ տնտեսական վերականգնման’’ ուղիները: Ինչպես Մեծ Բրիտանիայի նախարարն է ասել, ածխաթթու գազերի արտանետումները կրճատելու հարցում աշխարհը պիտի ցուցաբերի այնքան նպատակասլացություն, ինչպիսին ցուցաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ոչ պաշտոնական հանդիպումը, որը կազմակերպել են Լոնդոնն ու Բեռլինը, հյուրընկալելու է զարգացած եւ նոր զարգացող երկրների պաշտոնատար անձանց: Առցանց հանդիպմանը ներկա են լինելու նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ու բիզնեսի աշխարհի ներկայացուցիչներ:

Ածխաթթու գազի արտանետումների ծավալների շուրջ անհանգստություններն այսօր խորանում են, քանի որ Փարիզի գործարքից հետո, աշխարհում այս գազի արտանետումների ծավալները շարունակում են աճել, չնայած կորոնավիրուսի պատճառով տնտեսության վրա արգելափակումների փաստին:

Բարձր մակարդակի հանդիպումը, որն անցկացվելու է ապրիլի 28-ին, կարելի է առցանց հետեւել Երեւանի ժամանակով ժամը 20:10-ից, այցելելով bmu.de կայքը:

XS
SM
MD
LG