Մատչելի հղումներ

Սահմանափակումները մեղմելու հարցը շատ ‘’նրբանկատ’’ կերպով պետք է իրականացվի


Աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան ու Հարավային Կորեան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի որոշ նահանգներ մեղմում են կորոնավիրուսի պատճառով այստեղ հաստատված սահմանափակումները: Սակայն ինչպես փորձագետներն են ասում, դեռեւս մի շարք պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի մարդիկ հանգիստ խղճով դուրս գան տներից:

ԱՄՆ-ի որոշ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները պաշտպանում են սահմանափակումները հանելու Դոնալդ Թրամփի առաջարկը: Ֆլորիդայում անգամ բացել են լողափերից մի քանիսը, իսկ Ջեորջիայում մարդիկ կարող են շուտով հաճախել մարզումների ակումբներ ու վարսավիրանոցներ:

Գերմանիայում ու Հարավային Կորեայում լայնածավալ թեստավորումների արդյունքում է կրճատվել հոսպիտալացվող անձանց թիվը: Սակայն ԱՄՆ-ը դեռեւս այդ կետին չի հասել:

Փորձագետներից Ուիլյամ Շաֆներն ասում է, թե միայն հուսալ կարելի է, որ եկող երկու շաբաթների ընթացքում կնկատվի հիվանդության կրճատում: Սա այն դեպքում, երբ օրինակ Նյու Յորքում ու շատ այլ քաղաքներում բժիշկները բողոքում են անձնակազմի անդամների պաշտպանական պարագաների պակասի դեմ: Եվ ինչպես Դյուքի համալսարանի պրոֆեսոր Գեյվին Յամեյն է ասում, դրա արդյունքում է, որ բուժաշխատողների շրջանում ապշեցուցիչ թիվ են կազմում վարակված անձինք:

Այնպես որ, ասում են փորձագետները, սահմանափակումները մեղմելու հարցում պետք է լինել շատ զգույշ ու նրբանկատ, եւ որ սահմանափակումներն անհապաղ պիտի վերսկսվեն, եթե հանկարծ կորոնավիրուսի

XS
SM
MD
LG