Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի գլոբալ պատկերը


Աշխարհի որոշ երկրներ վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրել են կորոնավիրուսից մահացության դեպքերի նվազում: Սակայն գլոբալ առումով  վարակների և վարակիչ հիվանդության պատճառով մահերի թիվն աճում է

Երեքշաբթի օրվա երկրորդ կեսին COVID-19- ից մահացության դեպքերի թիվը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 171 հազար մարդ, ընդհանուր հիվանդների թիվն անցել է 2,5 միլիոնը:

ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 788 հազար, իսկ մահացածներինը՝ ավելի քան 42 հազար: Դրա մասին է վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի կորոնավիրուսի կենտրոնի հրապարակած վիճակագրությունը: Երկրի ամենաշատ տուժած նահանգներից է Նյու Յորքը՝ ուր մահացության թիվն անցել է 14 հազարը:

Կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը Իսպանիայում աճել է մինչև 205 հազար մարդ երեքշաբթի օրվա դրությամբ, իսկ մահացությունների ամենօրյա թիվը նվազել է ‘հասնելով 399-ի, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

Երկուշաբթի օրը գրանցված մահվան դեպքերն ամենացածր ցուցանիշն են վերջին չորս շաբաթների ընթացքում, որը նշան է, որ Իսպանիայում կորոնավիրուսային համաճարակը դանդաղում է՝ շնորհիվ արգելափակման խստագույն միջոցների:

Երկրի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնն ասում է, որ դա հուսադրող է, և որ սա առաջին օրն է չորս շաբաթվա ընթացքում, երբ մահացության ցուցանիշը չի գերազանցում 400-ը:

Մադրիդն ու Կատալոնիան ունեն դեպքերի առավելագույն թվաքանակը, ըստ որի՝ մոտ 57 հազար դեպք գրանցվել է Մադրիդում և ավելի քան 41 հազար ‘՝ Կատալոնիայում: Իսպանիայի կառավարությունը ցանկանում է երկարաձգել արտակարգ դրությունը մինչև մայիսի 9-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 147 հազարի, իսկ մահացության թիվը կազմում է ավելի քան 4800 մարդ: Դաշնային ու նահանգային իշխանությունները հանդես են եկել նոր ընթացակարգով հիգիենայի պահպանման և վերահսկողության հարցում: Գերմանիայի կանցլեր Անգելը Մերկելը կոչ է արել զգուշությամբ մոտենալ երկրի վերաբացման հարցին’՝ ընդգծելով դիմակներ կրելու անհրաժեշտությունը:

Կանցլերն ընդգծել է, որ վերաբացման հետևանքները տեսանելի կդառնա միայն 14 օրից հետո, ուստի նոր համաճարակը կարող է էլ ավելի բարդացնել իրադրությունը:

Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան 20 հազար մահվան դեպք COVID-19 արդյունքում: Ֆրանսիան դարձել է չորրորդ երկիրը, որը գերազանցել է 20 հազարի մահացության ցուցանիշը Միացյալ Նահանգներից, Իտալիայից և Իսպանիայից հետո:

Սակայն, ըստ ֆրանիական իշխանությունների, նոր հոսպիտալացվածների և լուրջ բարդույուններ ունեցող դեպքերը շարունակում են նվազել: Նվազել է նաև վերակենդանացման բաժանմունք տեղափոխված մարդկանց թիվը:

Ֆրանսիայի տնտեսությունը մեծ վնասներ է կրում կորոնավիրուսի վարակի արդյուքում: Ամենից շատ տուժել է զբոսաշրջության ոլորտը:

Մեծ Բրիտանիայում անցած 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներում մահացել է ավելի քան 450 հիվանդ: Այս թիվն ավելի փոքր է համեմատած վերջին օրերի ցուցանիշների հետ: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության ընդհանուր թիվն անցել է 17 հազարը, իսկ երեքշաբթի օրվա դրությամբ ընդհանուր հիվանդների թիվը կազմում է ավելի քան 130 հազար մարդ: Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կարանտինային միջոցառումները կշարունակվեն, բայց բժշկական աշխատողները կարիք ունեն անհատական պաշտպանության միջոցների:

Երեքշաբթի օրը Թուրքիայում հաստատվել է ավելի քան 90 հազար կորոնավիրուսի դեպք, իսկ մահացության դեպքերը կազմում են ավելի քան 2,100-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 23-26-ը երկիրն ամբողջապես կանցնի փակ ռեժիմի COVID-19- ի տարածումը զսպելու համար: Թուրքիայի կառավարությունը նաև ասել է, որ երկիրը արտադրում է բժշկական պարագաներ, ներառյալ դեղեր, դիմակներ և թոքերի աշխատանքը ապահովող սարքեր:

Հայաստանում երեքշաբթի օրվա դորւթյամբ հաստտավել է կորոնավիրուսի հիվանդության 1401 դեպք, տեղեկացնում է Ջոն Հոպկինսի համալսարանի կենտրոնը: Մահերի թիվն, ըստ նույն վիճակագրության, երեքշաբթի օրվա դրությամբ կազմում է 24 մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG