Մատչելի հղումներ

Նավթի ամենացածր գներ` վերջին 21 տարում  


Երկուշաբթի օրը ապրիլի 20-ին նավթի գներն անկում արձանագրեցին: Դրան նպաստեցին այն լուրերը, որ ԱՄՆ պահեստային կայանները շուտով լիովին լցված կլինեն նավթով, քանի որ կորոնավիրուսի համաճարակը զգալի չափով նվազեցրել է նավթի  պահանջարկը

Բացի այդ, տեղեկություն կա, որ նավթային ընկերությունները պատրաստվում են հրապարակել իրենց զեկույցները, ուր կհայտնեն 2008 թվականի ճգնաժամից ի վեր վատագույն եռամսյակի մասին:

Երկուշաբթի օրը West Texas Intermediate նավթի մայիս ամսվա առաջին պայմանագիրը նվազել էր ավելի քան 18 տոկոսով ՝ մեկ բարելի դիմաց հասնելով 14,87 դոլարի: Այն այնուհետև ընկավ 21 տոկոսով ՝հասնելով բարելի դիմաց 14,47 դոլարի, որը ամենացածր մակարդակն է 1999 թ-ի մարտից ի վեր:

Նավթային արդյունաբերությունն արագորեն կրճատում է արդյունահանումը, քանի որ ամբողջ աշխարհում վառելիքի պահանջարկն ընկել է մոտ 30 տոկոսով:

Ամերիկյան նավթի գները գրանցել են բացասական ցուցանիշներ: Առաջին անգամ պատմության մեջ նավթի գինը կազմել է մինուս 37.63 դոլար բարելի դիմաց: Վաճառված նավթը հիմնականում ուղվել է Օկլոհոմայի նավթային պահեստային կայան: ԱՄՆ-ի Քուշինգի ամերիկյան նավթային վառելիքի պաշարների կայանը շաբաթվա ընթացքում մեծացրել է պաշարները 9% -ով՝ ապրիլի 17-ին, ընդհանուր առմամբ կազմելով շուրջ 61 միլիոն բարել, հայտնում են շուկայի վերլուծաբանները:

Brent տեսակի նավթի գները ևս ընկել են, սակայն այստեղ իրավիճակն այլ էր, քանի որ ամբողջ աշխարհում դեռևս կան պահեստային դատարկ կայաններ:

Վերջին ամիսներին նավթի պահանջարկը զգալիորեն նվազել է ՝ ստեղծելով նավթի համաշխարհային մատակարարման ոլորտում խառնաշփոթ: Սա կորոնավիրուսի համաճարակի հետևանքներից մեկն է, քանի որ միլիարդավոր մարդիկ մնում են տանը արտակարգ դրության պայմաններում:

Վերամշակող ձեռնարկությունները ևս զգալիորեն նվազեցրել են իրենց վառելիքի պահանջարկը, ուստի հարյուր միլիոնավոր վառելիքի բարելներ ամբողջ աշխարհում կուտակվել են պահեստային կայաններում: Ռեկորդային 160 միլիոն բարել շարունակում է մնալ տանկերներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG