Մատչելի հղումներ

Կոնգրեսը մոտ է համաձայնության՝ փոքր բիզնեսներին հավելյալ օգնության փաթեթի շուրջ


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լավատեսորենեն տրամադրված փոքր բիզնեսներին հավելյալ 300 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու փաթեթի ընդունման հարցում

Մնուչինը հույս է հայտնել, որ փաթեթը քվեարկության կդրվի և կանցկացվի Սենատում երկուշաբթի, իսկՆերկայացուցիչների պալատում՝ երեքշաբթի օրը:

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ, սենատոր Չակ Շումերն իր հերթին ևս հույս է հայտնել, որ կողմերը կհանգենհամաձայնության կիրակի կամ երկուշաբթի օրը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին էլ իրհարցազրույցում հաստատել է, որ Կոնգրեսը ՛՛շատ մոտ՛՛ է համաձայնությանը՝ ընդգծելով, որ Դեմոկրատականկուսակցությունն աջակցել է հիվանդանոցներին և այլ հատուկ ոլորտի հաստատություններին հավելյալ գումարներտրամադրելու իր առաջարկին:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Մնուչինի՝ հավելյալ օժանդակության փաթեթը ներառում է դեմոկրատներիառաջարկը հիվանդանոցներին օգնություն ցուցաբերելու մասին: Փաթեթի 300 միլիարդից 100 միլիարդ դոլարընախատեսված է այդ նպատակի համար, որից 75 միլիարդը կտրամադրվի հիվանդանոցներին, իսկ 25 միլիարդը՝թեստավորման ոլորտին:

Facebook Forum

XS
SM
MD
LG