Մատչելի հղումներ

Հարավկորեական Boditech Med ընկերությունը նոր թեստեր է առաջարկում  


Հարավկորեական Boditech Med արտադրամասերն այս օրերին ծանրաբեռնված են: Այստեղ է արտադրվում հակամարմինների թեստեր

Դրանք կարող են չափել հիվանդության աստիճանը և պատասխանել հարցին, թե որքան է առաջադիմել հիվանդությունը մարդու օրգանիզմում: Սա կարևոր է, հատկապես, երկրների վերաբացման շուրջ ընթացող քննարկումների կոնտեքստում:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, COVID-19 համաճարակի և դրա հետ կապված մտահոգությունների արդյունքում աշխարհի տնտեսությունը կկրճատվի երեք տոկոսով: Վերադարձը բնականոն կյանքին հնարավոր է միայն, եթե հնարավոր լինի մեկուսացնել բոլոր վարակակիրներին, որպեսզի դադարեցվի համաճարակը:

Իսկ դա պարզելու համար անհրաժեշտ են շատ թեստեր: Դա է պատճառը, որ Boditech Med- ի թեստերն ունեն մեծ պահանջարկ, և ընկերությունը չի կարողանում ապահովել այդ հսկա ծավալներն ամբողջությամբ: Այն սկսել է արտահանել իր թեստերը տարբեր երկրներ, ներառյալ ԱՄՆ, Իրան և աֆրիկյան մի քանի պետություններ:

Boditech Med- ի կորոնավիրուսային թիմի մենեջեր Լի Ջե-հոն բացատրում է, որ այստեղ արտադրվող թեստը տարբերվում է առկա, առավել հաճախ օգտագործվող «Real-time PCR» թեստից: Վերջինս չափազն մեծ ճշգրտությամբ է տալիս պատասխաններ վիրուսի սկբնական շրջանում, սակայն այն չի մասնավորեցնում, թե որքան է առաջադիմել հիվանդությունը մարդու օրգանիզմում: Լիին ընդգծում է, որ իրենց թեստը հնարավորություն է տալիս չափել մարդու օրգանմիզմում արտադրված հակամարմինների քանակը:

Ըստ նրա, Real-time PCR թեստի ճշգրտությունը հասնում է հիսուն տոկոսի, այն դեպքում , երբ իրենց թեստը տալիս է ճշգրիտ պատասխան շուրջ 80-90 տոկոսով: Լավագույն արդյունքի համար, ըստ նրա, պետք է օգտագործել երկու թեստերն էլ միանգամից, որը կապահովի առավել ճշգրիտ պատասխան:

Հարավային Կորեան համաճարակի սկզբում ամենաշատ դեպքեր ունեցող երկրներից էր: Բժշկական ոլորտի մասնագետների կարծիքով երկրի որդեգրած մեծ քանակությամբ թեստավորում իրականացնելու քաղաքականությունը, մեկուսացման ռեժիմի հաստատմնա հետ մեկտեղ տվեց արդյունքներ: Ապրիլի կեսերից երկրում նկատվեց կայունացման միտում և նոր վարակված հիվանդների նվազում:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքում սակայն թեստավորման այս ձևը նշված չէ, ի տարբերություն Real-Time PCR թեստի, որը վկայում է, որ թեստը դեռևս չի հաստատվել ամերիկյան պաշտոնական մարմինների կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG