Մատչելի հղումներ

COVID-19-ի ծանր ազդեցությունն` աֆրոամերիկացիների ու լատինաամերիկացիների վրա. ահազանգում են բժիշկները


COVID-19 վարակը բացահայտեց առողջապահական համակարգի բացերը ռասայական անհավասարության տեսանկյունից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ մարդիկ, որոնք ունեն տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են ասթման և թոքերի այլ քրոնիկական խանգարումները, շաքարախտը և սրտի հիվանդությունները, ավելի հաճախ են հակված բարդությունների կորոնավիրուսից:

Փրովիդենսի Սբ. Հովսեփ հինադանոցի բժիշկ Ռոնդա Մեդոուսի համար այս բացահայտումները վկայություն են առողջապահության ոլորտում առկա ռասայական անհավասարության հետ կապված մարտահրավերների, որոնք արտացոլվել են այսօրվա համաճարակի պարագայում:

Մեդոուսը նշում է, թե զարմացած չէ, որ աֆրոամերիկացիների ու լատինաամերիկացիների շրջանում կորոնավիրուսի դրական թեստերի արդյունքերն ավելի շատ են, քան այլ ռասայական խմբերի մոտ, սակայն նա զարմացած է դրա ծավալներից:

՛՛Վարակն իրոք ավելի շատ է ազդում ոչ սպիտակամորթ ռասայական խմբերի վրա, ինչպիսիք են, օրինակ, աֆրոամերիկացիները: Այն, իրոք, մեծ թիվ է կազմում: Մենք այս տարբերությունը նկատում էինք նախկինում ևս՛՛,- ասում է բժիշկը:

Նա մատնանշում է նաև բնիկ ամերիկացիներին ու Ալյասկայի բնիկներին որպես վարակի վտանգին ավելի հակված ռասայական խմբեր:

Իլինոյս նահանգում աֆրոամերիկացիները կազմում են նահանգում գրանցված դեպքերի մոտ 30% -ը, իսկ մահացածների՝ շուրջ 40% -ը, նշում է պետական առողջապահության գործակալության տրամադրած վիճակագրությունը: Եվ դա այն դեպքում, երբ աֆրոամերիկացիները կազմում են նահանգի բնակչության միայն 15 տոկոսը:

Չիկագոյի հիվանդանոցներից մեկի բժիշկ Սամերս Ստիքսը ասում է, որ փոքրամասնությունների խմբերից իր մոտ եկած հիվանդների զգալի հատվածը տառապում է որևէ այլ հիվանդությամբ: Նա ընդգծում է նաև Լատինական Ամերիկայից անօրինական ներգաղթյալների հարցը, ովքեր ունեն սահմանափակ հնարավորություն առողջապահական համակարգից օգտվելու համար:

Բժիշկներն ու մյուս բուժաշխատողները սակայն փորձում են հավաստիացնել հիվանդներին՝ COVID 19-ի ախտորոշումը դեռևս մահապատիժ չէ, քանի որ զգալի թվով հիվանդներ տարբեր ռասայական խմբերից ապաքինվում են այս վարակից:

Facebook Forum

XS
SM
MD
LG