Մատչելի հղումներ

Թրամփը դադարեցրեց ԱՀԿ ֆինանսավորումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարեց, որ իր վարչակազմը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը

Հայտարարությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ նախագահ Թրամփի վարչակազմը պաշտպանում է իր սեփական գործողությունները COVID 19 համաճարակի հարցում: Վարչակազմին մեղադրում են ուշ արձագանքի մեջ:

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև ասաց, որ կուսումնասիրվի ԱՀԿ-ի դերը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործում:

Նախագահը պնդում է, որ ԱՀԿ-ը չի կարողացել ժամանակին և պատշաճ կերպով ձեռք բերել և տարածել տեղեկություն COVID 19 վարակի մասին, ինչպես նաև չի նախաձեռնել շտապ հետաքննություն համաճարակի բռնկումից հետո: Նախագահը մեղադրել է կառույցին դանդաղ արձագանքի մեջ` COVID-19- ի մասին տագնապ հնչեցնելու հարցում:

Երկուշաբթի ԱՀԿ պաշտոնյաները փաստերով և տվյալներով փորձել են հերքել մեղադրանքները:

Առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մարիա Վան Կերխովեն երկուշաբթի օրը ճեպազրույցում ասել է, որ ԱՀԿ-ը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին առաջին անգամ ստացել է թոքաբորբի մասին զեկույց և հունվարի 10-ին տվել համապատասխան տեխնիկական ցուցումներ, ներառյալ ՝ պատասխան գործողությունների ցուցակ երկրների համար: Կերխովեն նաև ասել է, որ Չինաստանը հունվարի 12-ին է տրամադրել վիրուսի գենի մասին տեղեկությունը, որը հնարավոր է դարձել արագ տարածել աշխարհում:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդ է ավելի քան 600 հազար մարդ, իսկ մահերի թիվը մոտենում է 30 հազարին: Աշխարհում գրանցված ընդհանուր հիվանդների թիվն անցել է 2 միլիոնը, մահացությոնների թիվը՝ 125 հազարը:

Facebook Forum

XS
SM
MD
LG