Մատչելի հղումներ

Մահացության ցածր մակարդակ Գերմանիայում


COVID-19- ի մահացության մակարդակը բավականին ցածր է Գերմանիայում այլ երկրների հետ համեմատած

Գերմանիայի իշխանությունները, այնուամենայնիվ, զգուշանում են հանրային կյանքի սահմանափակումները վերացնելուց և կոչ անում մարդկանց պահպանել կարգապահությունն ու սոցիալական հեռավորությունը:

Երկուշաբթի օրը կանցլեր Անգելա Մերկելին և երկրի նահանգապետերին տրամադրած առաջարկություններում, երկրի գիտնականները կարծիք են հայտնել են, որ հասարակական կյանքը կարող է աստիճանաբար վերադառնալ նորմալ հունի մեջ, եթե բավարարվեն որոշակի պայմաններ, ներառյալ վարակի ցածր մակարդակը:

Գերմանիան փակել է դպրոցները, խանութները, ռեստորանները, խաղահրապարակները և սպորտային հաստատությունները, իսկ շատ ընկերություններ դադարել են գործելուց՝ այսպես նպաստելով կորոնավիրուսի դեմ պայքարին:

Գերմանիայում COVID-19- ի առաջին դեպքերը գրանցվեցին ավելի վաղ, քան Իտալիայում, բայց Գերմանիան շատ ավելի քիչ մահեր արձանագրեց:

Իտալիայում վիրուսի փոխանցման առաջին դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 21-ին: Այդ ժամանակ Գերմանիան գործի էր դրել արդեն առողջապահության նախարարության տեղեկատվական քարոզարշավը և վիրուսը կանգնեցնելունն ուղղված կառավարության ռազմավարությունը, որը հիմնված էր համատարած թեստավորում անցկացնելու վրա:

Ապրիլի 13-ի դրությամբ Իտալիայում մահացությունների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 20 հազար մարդ, ինչը երկրորդ ցուցանիշն է աշխարհում Միացյալ Նահանգներից հետո: Գերմանիոյւմ զոհերի թիվը մոտ 3 հազար է:

Facebook Forum

XS
SM
MD
LG