Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի վարչակազմը կազմում է տնտեսությունը վերաբացելու ծրագիր


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարեց, որ իր վարչակազմը շուտով կավարտի երկրի տնտեսությունը վերաբացելու ծրագիր կազմելու աշխատանքները: Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նշեց, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի պատճառով մահացությունների ամենաօրյա թվերը մոտենում են այն կետին, որից հետո աճը կանգ է առնելու, ինչը, ասաց նա, նշանակում է, որ սոցիալական հեռավորություն պահպանելու ջանքերն արդարացրել են իրենց:

ԱՄՆ-ի որոշ նահանգներում այժմ քննարկվում են, առանց Թրամփի վարչակազմի կողմից հրահանգ ստանալու, տնտեսական գործունեությունը վերսկսելու ծրագրեր:

Ինը նահանգներ արդեն հայտարարել են, որ սկսում են աստիճանաբար վերաբացել որոշ ձեռնարկություններ եւ աստիճանաբար հրաժարվում են տանը մնալու մասին խիստ հրահանգից:

Հարցին, թե դպրոցները ու փակ բիզնեսները վերաբացելու որոշում կայացնելու իրավունքը նահանգներինն է, թե դաշնային կառավարությանը, նախագահը պատասխանել է, որ դրա վերջնական իրավունքը տրված է իրեն: ‘’Սակայն մենք աշխատանքներ կտանենք նահանգների հետ’’, ավելացրել է նա:

XS
SM
MD
LG