Մատչելի հղումներ

Կորոնավիրուս. Տնտեսական ամենախորը ճգնաժամը` Մեծ լճացման տարիներից ի վեր


Աշխարհի երկրների մեծ մասն այս օրերին երկարաձգում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար ուժի մեջ մտցված արգելափակման ժամկետները: Սակայն չնայած տարվող համընդհանուր պայքարին, կորոնավիրուսով վարակված անձանց թիվը շարունակում է արագ աճել: Երեքշաբթի օրվա տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակ է կրում 1 միլիոն 948 հազար մարդ: Մինչ այժմ մահացել է 121 800 մարդ: Ապաքինվածների թիվն է 460 260:

Միացյալ Նահանգներում վարակակիրների թիվը հասել է 589 հազար-ի, որտեղ մահացել է 23 711 մարդ: Մեկ օրում այստեղ կորոնավիրուսից մահացածների թիվը նախորդ օրվա մահացած անձանց թվի համեմատ ավելացել է 71-ով:

Վիրուսի ու հիվանդության ամենամեծ հարվածն իր վրա է կրում Նյու Յորք նահանգը, որտեղ միայն Սուրբ Զատկի օրը 671 մարդ էր զոհ գնացել վիրուսին: Այս նահանգում մահացած անձանց թիվը մոտենում է 11 000-ին:

Եվրոպայում վարակակիրների թվով առաջին տեղում է Իսպանիան: Հիվանդության 172 550 դեպք, մահացության` 18 056:

Իտալիան, որը հաջորդում է Իսպանիային, այսօր ունի 159 530 վարակակիր: Մահացածների թիվը մոտենում է 20 500-ին: Արգելափակումն այս երկրում երկարաձգվում է մինչեւ մայիսի 3-ը:

Իտալիայում մեկ օրվա կտրվածքով 3153 նոր դեպքերի ցուցանիշը ամենացածրն է ապրիլի 7-ից ի վեր: Տասներորդ օրը լինելով` այստեղ նվազում է հիվանդանոցներ տեղափոխվող անձանց թիվը, երկիր, որն այսօր արգելափակումը երկարաձգելու կարիք չունի, քանի որ այն նախապես արդեն հաստատվել էր վեց ամիսների համար:

Մինչեւ մայիսի 11-ն է երկարաձգվում արտակարգ դրությունը Ֆրանսիայում: Այս մասին իր ժողովրդին հղված ուղերձում երկուշաբթի օրը երեկոյան հայտնեց նախագահ Էմանուել Մակրոնը: Մարդիկ այստեղ տնից կարող են դուրս գալ միայն սննդամթերք կամ դեղորայք գնելու նպատակով: Աշխատում են միայն էական նշանակություն ունեցող աշխատանք իրականացնող անձինք:

Ընդունելով, որ կառավարությունը բավարար կերպով պատրաստ չի եղել այս ճգնաժամը հեշտությամբ հաղթահարելու համար` Մակրոնն ասել է, որ մինչեւ մայիսի 11-ն այստեղ կորոնավիրուսի թեստավորում են անցնելու երկրի բոլոր քաղաքացիները, որոնք ցույց են տալիս հիվանդության կասկածելի ախտանիշներ:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերը հասել են 12 107-ի, վարակակիրների թիվը` 93 873-ի: Արտգործնախարար Դոմինիք Ռաաբը, որը նաեւ երկրի առաջին պետական նախարարն է, հայտարարել է, որ դեռեւս խոսք լինել չի կարող արգելափակումը հանելու մասին:

Ռուսաստանի միայն մայրաքաղաքում հայտնաբերվել է վիրուսի նոր 1355 դեպք: Ռուսաստանում երեքշաբթի օրվա տվյալներով կա 21 102 վարակակիր: Այստեղ մահացել է 170 մարդ: Նախագահ Պուտինը վճարովի արձակուրդները երկրում երկարաձգել է մինչեւ ապրիլի վերջը:

Նոր դեպքերի անկում է գրանցվում Իրանում արդեն մի քանի օր, երկիր, որտեղ կորոնավիրուսի պատճառով մահացել է 4683 մարդ, որտեղ հիվանդությունը կրող անձանց թիվը հասլ է 74 877-ի:

Արգելափակումը մինչեւ մայսի 3-ն է երկարաձգվել Հնդկաստանում: Նույն քայլին է մտադիր դիմել Պակիստանը:

Թուրքիայում այսօր կորոնավիրուսի վարակն է կրում 61049, մահացել է 1296 մարդ:

Վրաստանն ունի գրանցված 296 դեպք: Այստեղ մահացել է 3 մարդ:

Ադրբեջանում հիվանդների թիվը հասել է 1197-ի, մահացել են 13-ը:

Հայաստանում կորոնավիրուս կրող անձանց թիվը երեքշաբթի օրվա տվյալներով կազմում 1067: Մահացել է 16 մարդ:

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարում է, որ համաշխարհային տնտեսական անկումը գնահատում է 1930-ականների Մեծ լճացման տարիներից ի վեր` ծանրագույնը:

XS
SM
MD
LG