Մատչելի հղումներ

Կարանտինի պայմաններում աշխարհում աճել է ընտանեկան բռնությունը. Հռոմի պապի արձագանքը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել կանանց, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնությունների, որոնց թիվն աճել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը բարձր է գնահատել կանանց դերը հասարակությունում ճգնաժամի ժամանակ ՝ նշելով բժիշկներին, բուժքույրերին, ոստիկաններին, կին բանտապահներին և այլ մասնագիտությամբ կանանց:

Հռոմի Պապը, խոսելով Իտալիայում և այլ երկրներում կրոնական և ազգային տոնի առթիվ, բարձր գնահատեց նաև կնոջ դերը ընտանիքում, ուր նրանք օգնում են երեխաներին, տարեցներին և հաշմանդամներին՝ ընդգծելով սակայն, որ այստեղ էլ նրանք դառնում են զոհ:

«Երբեմն նրանք (կանայք) կանգնած են զոհ դառնալու վտանգի առջև իրենց համատեղ կյանքի ընթացքում և դժվարությամբ կրում են այդ ծանր բեռը», - ասաց Ֆրանցիսկոս Պապը ՝ խոսելով իր պաշտոնական գրադարանից, այլ ոչ թե պատուհանից, որը նայում է Սուրբ Պետրոսի հրապարակին:

Այսօր շատ երկրներ համաճարակի պատճառով ավելի խիստ սահմանափակումներ են մտցրել տեղաշարժի առումով: Դրան զուգահեռ գրանցվել է ընտանեկան բռնության աճ:

Ընտանեկան բռնության ծրագրերով զբաղված կազմակերպությունները Միացյալ Նահանգներում արձանագրում են օգնության ազդարարման աճ: Հյուսիսային Նյու Ջերսիում գործող նմանատիպ կառույցներից մեկը տեղեկացնում է մինչև 24% աճի մասին:

Միացյալ Նահանգներում զենքի վաճառքի սահմանափակման կողմնակիցները մտահոգություն են հայտնում, որ համաճարակի ժամանակ հրազենի վաճառքի մեծացումը կարող է հանգեցնել ավելի մեծ ընտանեկան բռնությունների:

Իտալիայում կանանց իրավապաշտպան խմբերը հայտնում են, որ իրենք անհանգստացած են ընտանեկան բռնության մասին պաշտոնական զեկույցներում դեպքերի կտրուկ նվազեցմամբ, որը կարող է ազդանշան հանդիսանալ, որ կանայք խուսափում են ահազանգելուց՝ վախենալով զուգընկերոջ կողմից կրկին բռնության ենթարկվելուց, քանի որ մեկուսացման ժամանակ ավելի դժվար է կազմակերպել կանանց անվտանգությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG