Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի 1 միլիոն 883 հազար դեպք` ամբողջ աշխարհում


Աշխարհում, չնայած տարվող համընդհանուր պայքարին, կորոնավիրուսով վարակված անձանց թիվը շարունակում է արագ աճը: Երկուշբաթի օրվա տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակ է կրում 1 միլիոն 883 հազար մարդ:

Միացյալ Նահանգներում վարակակիրների թիվը հասել է 565 հազար-ի, որտեղ մահացել է 22852 մարդ: Այստեղ են ամենամեծ թվով վարակակիրները, այստեղ են ամենամեծ թվով մահացություններըօ

Եվրոպայում վարակակիրների ու մահացածների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի Իսպանիան, որտեղ անցած մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվը շարունակել է աճել: Սակայն ամեն օրվա կտրվածքով, նրանց թիվը շարունակում է գրանցել անկում: Այս երկրում մահացել է 17 489 մարդ:

Գրանցված է հիվանդութան 170 հազար դեպք:

Այստեղ աշխատանքի են սկսվում վերադառնալ նաեւ ոչ էական նշանակության աշխտատաքներ իրականացնող անձինք:

Իտալիայում կորոնավիրուսի համաճարակին զոհ է գնացել ավելի քան 20 000 մարդ: Վարակակիրների թիվը հասել է 160 հազարի: Մեկ օրվա ընթացքում այստեղ հիվանդությանը զոհ է գնացել 431 մարդ, ինչը մարտի 19-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է այս երկրում: Արգելափակումն այս երկրում երկարաձգվում է մինչեւ մայիսի 3-ը:

Վարակակիրների թվով չորրորդ երկիրը` Ֆրանսիան գրանցել է 14 440 մահ, երկիր, որտեղ կորոնավիրուսի վարակ ունի ավելի քան 132 հազար մարդ:

Դրական երեւույթն այն է, որ նախորդ օրվա 643 մահվան դեպքերի համեմատ անցած 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 561 մահ: Վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում մոտ 7000 հիվանդ` արձանագրելով մի քանի տասնյակի անկում:

Գերմանիան ունի 128 հազար վարակակիր, գրանցվել է 3022 մահ:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով է վարակված 88 621 մարդ, որտեղ մահացությունների թիվը հասել է 11 329-ի:

Այստեղ հիվանդանոցից դուրս է գրվել երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը բուժումը դեռեւս շարունակելու է տանը:

Ռուսաստանը դեռեւս շարունակում է գրանցել մեկ օրվա կտրվածքով վարակակիրների թվի ռեկորդային աճ, մեկ օրում` 2186 դեպք: Սա ընդհանուր թիվը հասցնում է 18 328-ի, մահացությունների թիվը` 148-ի:

Մերձավոր Արեւելքում նոր դեպքերի ամենաարագ աճն է գրանցում Թուրքիան: Այստեղ կորոնավիրուս է կրում 56 956 մարդ, մահացել է 1198 հիվանդ:

Իրանում կա 73 303 վարակակիր, մահացել է 4474 մարդ: 3930 մարդ գտնվում է Իրանի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում:

Հարավային Կովկասում Վրաստանն ունի 266 վարակակիր, մահացել է 3 մարդ: Ադրբեջանում գրանցված է հիվանդության 1148 դեպք, որոնցից մահացել են 12-ը:

Հայաստանում գրանցված է կորոնավիրուսի 1039 դեպք, 14 մահ:

XS
SM
MD
LG