Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսից մահացության ցուցանիշով գերազանցեց Իտալիային:
Շաբաթ օրվա տվյալներով, աշխարհում այսօր կորոնավիրուսը կրող ավելի քան 1 միլիոն 700 հազար մարդ կա: Մինչ այժմ մահացել է մոտ 103 հազար մարդ: Ապաքինվածների թիվը հասել է 380 հազարի:
Վարակակիրներից 502 հազարն ամերիկացիներ են: Այստեղ հիվանդությանը զոհ է գնացել 18800 մարդ: Ապաքինվածները 29200-ն են:
Միացյալ Նահանգներում անցած մեկ օրվա ընթացքում մահացել է 427 մարդ, ապաքինվել`468-ը:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, որ սկսվում է կորոնավիրուսի զսպման փուլը: