Մատչելի հղումներ

Իրանը սկսեց կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ նյութի արտադրություն


Իրանը շաբաթ օրը սկսել է կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ նյութի արտադրություն: Ըստ տեղի փորձագետների, այս նյութի միջոցով հնարավոր է պարզել նույնիսկ, թե արդյոք թեստավորման ենթարկվող անձն անցյալում երբեւէ կրել է այս վիրուսը, թե ոչ:

Իրանի վեց ընկերություններ են առողջապահության նախարարությունից ստացել այս նյութը պատրաստելու իրավունք, ինչի արդյունքում ամեն շաբաթ այստեղ կարտադրվի երկու միլիոն թեստի համար անհրաժեշտ նյութ:

Ըստ նույն նախարարության, շաբաթ օրն Իրանում գրանցվել է եւս 125 մահացություն, ընդհանուր մահացությունների թիվն այստեղ հասցնելով 4,357-ի: Իրանում կորոնավիրուսով վարակված 70 հազար անձանցից մինչ այժմ ապաքինվել է 40 հազարը:

XS
SM
MD
LG