ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ իր երկրում կորոնավիրուսից կարող էր մահանալ երկու միլիոն մարդ, եթե այն հետեւեր այս հիվանդության դեմ պայքարում Շվեդիայի ընտրած օրինակին:
Շվեդիան, ի տարբերություն աշխարհի երկրների ճնշող մեծամասնությանը, ընտրել է այս հիվանդության դեմ ոչ ագրեսիվ կեցվածք: Այստեղ նույնիսկ բաց են միջնակարգ ու տարրական դպրոցները: Այստեղ բաց են սահմանները ու քաղաքացիներին չի պարտադրվում մնալ տներում:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էնն Լինդն իր հերթին քննադատել է ԱՄՆ-ի նախագահին այն խոսքերի համար, թե Շվեդիայի իշխանությունները ցանկանում են հասնել ‘’նախրային իմունիտետի’’: