Մատչելի հղումներ

Կորոնավիրուսն աշխարհում. գլոբալ պատկեր


Աշխարհում շարունակվում է պայքարը կորոնավիրուսի համաճարակի դեմ. Եվրոպան և ԱՄՆ այս պայքարի կիզակետում են

Իսպանիայում մահվան դեպքերը գերազանցել են 15.900-ը, ընդհանուր առմամբ հասնելով ավելի քան 157 հազարի: Սակայն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հինգշաբթի օրն ասաց, որ երկիրը մոտ է համաճարակի անկմանը: Իտալիայում Համաճարակի հետևանքով զոհվել է ավելի քան 18,800 մարդ: Իտալիան դարձել է աշխարհում ամենաշատ մահվան դեպքեր գրանցած երկիր:

Իտալիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 147 հազարի: Հեռուստատեսային մամուլի ասուլիսում Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Անջելո Բորելին ասել է, որ ճնշումը նվազում է ազգային առողջապահական համակարգի վրա, հատկապես հիվանդությունից առավել տուժած շրջաններում: Վարչապետ Ջուզեպպե Կոնտեի կառավարությունը քննարկում է ևս 14 օրով հատուկ իրավիճակի երկարացման հնարավորությունը, որն ավարտվում է ապրիլի 13-ին:

Գերմանիայում ներկայումս իրավիճակը «զգուշավոր հույսեր է ներշնչում», - հինգշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառավարության նիստից հետո, որը նվիրված էր համաճարակին:

Ապրիլի 10-ի դրությամբ Գերմանիայում առկա է հաստատված մոտ 120 հազար դեպք և ավելի քան 2600 հազար մահ: Մերկելը նշել է, որ սահմանափակումները առայժմ բավարար են, բայց շեշտել, որ անհրաժեշտ կլինի շատ զգույշ լինել՝ ներկայիս սահմանափակումները մեղմացնելու հարցում: Գերմանիայում իշխանությունները քաղաքացիներին շարունակաբար հորդորում են պահպանել շփման սահմանափակումներն առաջիկա Զատիկի տոներին:

Ֆրանսիան նույնպես փոքր-ինչ թեթևացած է, քանի որ համաճարակի սկսվելուց ի վեր այստեղ ևս արձանագրվեց դեպքերի նվազում: Ըստ Առողջապահության նախարարության, ավելի քան 7,000 վարակված անձ կարիք ունի ինտենսիվ խնամքի: Ըստ նախարարության՝ սահմանված պարտադիր սահմանափակումները դրական արդյունքի են հանգեցրել: Ֆրանսիայում մարդկանց շարժման սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն ևս երկու շաբաթ:

Հինգշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Բրիտանիայում ևս պահպանվում է հատուկ դրությունը, քանի որ երկիրը մոտենում է տարվա ամենահայտնի հանգստյան օրին:

Հիմնական մտավախությունն այն է, որ ռեժիմի մեղմացումը կարող է հանգեցնել նրան, որ միլիոնավոր մարդիկ ուղևորվեն ծովափնյա հանգստավայրեր և զբոսաշրջության թեժ կետեր Զատկի քառօրյա տոնի ընթացքում, որը սկսվում է ուրբաթ օրը և կտևի մինչև երկուշաբթի: Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հորդորել էր մարդկանց արձակուրդի ընթացքում մնալ տանը: Եղան շահարկումներ, որ արգելափակումը կարող է խստացվել:

Իսկ ԱՄՆ-ում վարակման դեպքերը մոտ են 475 հազարն են, իսկ մահվհան դեպքերը հասնում են 17.900 հազարի: Այստեղ իրականացվում են աշխատանքներ կորոնավիրուսի դեմ հակամիջոց մշակելու ուղղությամբ: Այժմ փորձարկում է անցնում մալարիայի դեմ դեղամիջոցը.

Հայաստանում դեպքերի թիվը ևս աճել է՝ հասնելով 937: Մահացության թիվը կազմում է 11-ի: Հայաստանի հարևան Իրանում, որը համաճարակից ամենաշատը տոիժած երկրներից է, մահացաների թիվն անցել է 4200, իսկ ընդհանուր դեպքերի թիվը կազմում է ավելի քան 65 հազար հիվանդ: Հայաստանի մյուս հարևան երկրում ՝ Թուրքիայում գրանցվել է մոտ 40 հազար դեպք և 1634 մահ:

Facebook Forum

XS
SM
MD
LG