Մատչելի հղումներ

Կորոնավիրուս. Պատուհանը ծածկելով` իրականությունը չի քողարկվի


Ալիքս Մոնթելոնն ու նրա ամուսինը` Մարկ Կոզլովը բնակվում են Նյու Յորքի Բրուքլինի շենքերից մեկի երրորդ հարկում: Այստեղից սովորական օրերին բացվում է սովորական տեսարան:

Սակայն այս օրերին պատուհանից դուրս տեսարանը լիովին փոխվել է: Քաղաք, որտեղ կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներին զոհ դարձած անձանց թվին: Նյու Յորքում կառուցվել են ժամանակավոր հիվանդանոցներ, որտեղից շատ հաճախ են դուրս գալիս սառցարան բեռնատարներն ու իրենց հետ այստեղից տանում մարդկային դիակներ:

Այստեղից տեսարանը տխուր է, սակայն ոչ այնքան սահմռկեցուցիչ, որքան կարող է լինել այս հիվանդանոցների ներսում: ‘’Միայն մեր տան առջեւ շարունակվող քաոսը խոսում է այն մասին, թե ինչպիսի վատ կացություն է այդ շենքի ներսում’’, ասում է Ալիքսը: ‘’Մենք այլեւս դադարել ենք հաշվել դուրս բերվող մարմինների թիվը’’, ասում է նա:

Ալիքսն ու Մարկը դժվարությամբ են դիտել այստեղ հատուկ կայանատեղի կառուցելու աշխատանքները, կայանատեղի բեռնատարների համար, որպեսզի դրանք ունենան ավելի մեծ թվով մարմիններ բարձելու հնարավորություն:

Բնակելի շենքի բնակչիների մեծ մասն այս օրերին հեռացել է այստեղից, քանի որ տեսարանը, որը բացվում է պատուհանից դուրս, սահմռկեցուցիչ է: Ալիքսն ու Մարկը նույնպես մտածում են հեռանալու մասին: Սակայն ուր, դեռ չգիտեն, բայց գիտեն, որ այս տեսարանն այստեղ դեռ երկար կշարունակվի, իսկ պատուհանը ծածկելով, իրականությունը քողարկելն անհնար է:

XS
SM
MD
LG