Հնդկական մի ավտոընկերություն թողարկել է կորոնավիրուսի միկրոսկոպիկ պատկերով ավտոմեքենա`փորձելով ցույց տալ մարդկանց արագ տարածվող այս վիրուսի վտանգը, հորդորելու համար նրանց մնալ տանը:
Sudha Cars ընկերությունն ավտոմեքենան ցուցադրել է չորեքշաբթի օրը: Այն ներկված է աչքի զարնող վառ կանաչ գույնով: Ավտոմեքենան դուրս կբերվի Հայդերաբադի փողոցներ այն բանից հետո, երբ իշխանություններից ստացվի թույլտվություն:
Հնդկաստանն արդեն 21-րդ օրն է գտնվում լիակատար արգելափակման մեջ: Այս մասին հրահանգը կայացվել է վարչապետ Նարենդա Մոդիի կողմից` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Հնդկաստանում այսօր գրանցված է հիվանդության 4643 դեպք: Մահացել է 149 մարդ: