Մատչելի հղումներ

Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «կլինիկական կայուն» վիճակում է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ անցնում է ինտենսիվ բուժում COVID-19 դեմ: Դեռևս պարզ չէ, թե ինչպես են կայացվելու կարևոր որոշումները վարչապետի բացակայության ժամանակ

Երկու շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի թեստի արդյուքները ցույց տվեցին, որ նա վարակվել է կորոնավիրուսով: Ապրիլի 5-ին վարչապետին տեղափոխեցին հիվանդանոց: Նրա մոտ նկատվում էր բարձր ջերմություն և հազ: Հետագայում վարչապետի առողջական վիճակը վատթարացավ, և նա տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք:

Բրիտանիայի 55-ամյա առաջնորդը ստանում է թթվածին, սակայն` շնչում ինքնուրույն, առանց սարքի օգնության: Նրա տեղակալ, արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ վարչապետը շուտով կվերստանձնի երկրի ղեկավարումը:

Այս օրերին Միացյալ Թագավորությունը գտնվում է համաճարակի բռնկամ ամենաթեժ շրջանում: Բացի այդ, մշտապես հնչում է հարցադրում, թե երբ պետք է վերացվի արտակարգ դրությունը երկրում: Այս պահին Մեծ Բրիտանիայում զոհերի թիվն անցել է 6000-ը: Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն ընդգծել է, որ երկիրը դեռևս պատրաստ չէ բացման համար:

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Ռաաբը նշել է, որ բոլոր նախարարներն ունեն հստակ ուղեցույցեր, թե ինչպես պիտի կազմակերպեն իրենց ոլորտում աշխատանքները: Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես են կայացվելու կարևոր որոշումները վարչապետի բացակայության պայմաններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG