Մատչելի հղումներ

Նյու Յուրքում ‘’իրադրությունը հարթվում է շատ մեծ բարձրությունից’’


Ինչպես ԱՄՆ-ի առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն են հայտարարել, Միացյալ Նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման ‘’ամենադժվարին’’ շաբաթը: Նյու Յորքի նահանգապետ Էնդրու Քուոմոն ասել է, թե կորոնավիրուսի պատճառով մահացությունների թիվն այս քաղաքում երեքշաբթի օրը հասել էր 5489-ի: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում այստեղ մահացել է 731 մարդ: Այն մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է: Սակայն, ինչպես նահանգապետն է ասել, կա դրական տեղաշարժ: Փոքրացել է հիվանդանոցներ ընդունվողների, վերակենդանացման բաժանմունքներ տեղափոխվողների ու շնչառական սարքերի կարիք ունեցողների թիվը: Վերակենդանացման բաժանմունքներ է մեկ օրվա ընթացքում ընդունվել 100 մարդ, ինչը վերջին քսան օրերի ընթացքում ամենափոքր ցուցանիշն է:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած Նյու Յորք նահանգում այս հիվանդությամբ վարակված անձանց թիվը հասել 138,836-ի:

Ինչպես Քուոմոն է ասել, հաշվի առնելով վարակը կրող մարդկանց մեծ թիվը, դեռեւս դժվար է ասել, որ Նյու Յորքում իրավիճակը հարթվում է: ‘’Եթե հարթվում է, ապա հարթվում է շատ մեծ բարձրությունից’’, փոխաբերական իմաստով ասել է նա:

XS
SM
MD
LG