Մատչելի հղումներ

Ինչու ԱՄՆ-ը բուժսարքավորումներ ընդունեց Ռուսաստանից


Մարտի 31-ին ռուսական ռազմական մի օդանավ 60 տոննա կշռով բժշկական սարքավորումներ հասցրեց Միացյալ Նահանգներ: Այն վայրէջք կատարեց կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած Նյու Յորքում: Ինչպես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է ասել, ԱՄՆ-ի նախագահն ուրախությամբ է ընդունել մարդասիրական այս օգնությունը:

Սակայն ինչպես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն է հայտարարել, սարքավորումների ու մյուս մատակարարումների համար ԱՄՆ-ը վճարել է ամբողջությամբ: Ինչպես արտաքին գերատեսչության կայքում է ասված, ԱՄՆ-ը համաձայնվել է գնել բժշակական պարագաները, այդ թվում` շնչառությանը նպաստող սարքավորումները, երկու երկրների նախագահների միջեւ նախորդ օրն անցկացված հեռախոսազրույցի արդյունքում:

Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի ուշ հայտարարել է, թե մատակարարումների կեսի համար վճարել է ռուսական կողմը, մյուս կեսի համար` ԱՄՆ-ը: Նույն օրը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նորից է հանդես եկել հայտարարությամբ: Այս անգամ այն մասին, որ Վաշինգտոնն է վճարել ամբողջ բեռնափոխադրման համար, սակայն իջեցված գներով:

Ինչպես վերլուծաբան Հեդըր Քոնլին է ասում, նման աղետների ժամանակ տարբեր պետություններ, որոնք հանդես են գալիս բարի կամքի դրսեւորմամբ, ունենում են բարի մթնոլորտ հաստատելու նպատակ: Սակայն Կրեմլն իր այս քայլը կարող է ծառայեցնել այն տպավորությունը ստեղծելու համար, որ Միացյալ Նահանգներն ի վիճակի չէ հարթելու այս ճգնաժամը’’:

Մեկ այլ վերլուծաբան` Մայքըլ Քարփենթերի խոսքերով, ռուսական առաքումներն ունեցել են պրոպագանդիստական նպատակ, ցույց տալու համար, որ այդ սարքավորումներն ավելի են անհրաժեշտ ԱՄՆ-ին, քան Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է բժշակական սարքավորումներ առաքելու որոշման նկատմամբ ռուսների կարծիքին, ապա պետք է ասել, որ այստեղ այդ որոշումը համարում են հափշտապ, երբ կորոնավիրուսը սկսել է արագությունը գերազանցել Ռուսաստանում:

XS
SM
MD
LG