Մատչելի հղումներ

Իրանը չի խնդրի օգնություն ԱՄՆ-ից COVID-19-ի դեմ պայքարում


Իրանը հրաժարվել է ամերիկյան օգնությունից կորոնավիրուսի դեմ պայքարում, որի մասին տեղեկացրել է երկրի արտգործնախարարությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը չի փնտրում որևէ օգնություն Միացյալ Նահանգներից կորոնավիրուսի դեմ պայքարում: Իր խոսքում Աբաս Մուսավին բացառել է նման որևէ խնդրանքի հնարավորությունը՝ ԱՄՆ-ին մեղադրելով այս իրավիճակը Իրանի դեմ օգտագործելու ու Թեհրանին նոր բանակցություններ պարտադրելու մեջ:

Հիշեցնենք, որ Իրանը կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրների շարքում է, որտեղ զգացվում է բժշկական պարագաների ու սարքերի պակաս: Երկրում համաճարակից մահացել է ավելի քան 3700 մարդ, իսկ հիվանդների թիվն անցել է 60 հազարը: Դրա մասին տեղեկություններ է տրամադրել Իրանի առողջապահության նախարարությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG