Մատչելի հղումներ

Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բժիշկների խորհրդով տեղափոխվել է հիվանդանոց ապրիլի 5-ին, ուր պետք է անցնի բժշկական հետազոտություն կորոնավիրուսի հետ կապված: Դրա մասին տեղեկացնում է վարչապետի գրասենյակը: Այս միջոցառումներն ունեն կանխիչ բնույթ, հայտնել են Դաունինգ Սթրիթից

55 ամյա վարչապետը մարտի 27-ին էր հայտարարել, որ իր նկատմամբ անցկացված կորոնավիրուսի թեստը հաստատել է հիվանդությունը: Նա ունի բարձր ջերմություն: Արդյուքում վարչապետը մեկուսացվել է:

Նրա աշխատակազմը պարզաբանեց, որ վարչապետի հիվանդանոց տեղափոխումը տեղի չի ունեցել արտակարգ իրավիճակում, այլ ընդամենը բժիշկների ցանկությունն էր հետազոտելու Ջոնսոնին:

Ավելի ուշ սակայն հայտնի դարձավ, որ վարչապետի առողջական վիճակը վատացել է և նա տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

Վերջինս, չնայած մեկուսացմանը, շարունակում է ղեկավարել երկիրը, նշել է վարչապետի աշխատակազմը: Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել բժիշկներին իրենց աշխատանքի համար և հորդորել հանրությանը շարունակել հետևել կառավարության հորդորներին տանը մնալու ու կորոնավիրուսի դեմ պայքարելու մասին:

Ջոնսոնի 32-ամյա հղի հարսնացուն` Քերի Սիմոնդսն ապրիլի 4-ին ասել է, որ անցած շաբաթ ևս վատ է զգացել ու ունեցել է կորոնավիրուսի ախտանիշներ, սակայն յոթ օր անց իրեն արդեն կազդուրված է զգում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը իր բարեմաղթանքներն է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին վերջինիս հոսպիտալացվելուց հետո՝ նրան մաղթելով քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում:

Facebook Forum

XS
SM
MD
LG