Մատչելի հղումներ

Թուրքիան խուսափում է լիակատար արգելափակումից


Թուրքիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն աճել է 2148-ով`հասնելով 15679-ի: Մահացությունների թիվը կազմում է 277: Մեկ օրվա ընթացքում այս երկրում իրականացվել է 14396 թեստավորում, թեստավորման ենթարկվածների ընդհանուր թիվը հասցնելով 106799-ի:

Թուրքիան նախատեսում է եկող շաբաթվանից ամեն օր իրականացնել 20000-ից 25000 թեստավորում, այդ թիվն ավելի ուշ հասցնելով 30000-ի:

Իշխանությունները հորդորել են բնակիչներին մնալ տանը, դադարեցնել միջազգային թռիչքները, կրճատել ներքին ճամփորդությունները: Այստեղ փակ են դպրոցները, բարերն ու ռեստորանները, հետաձգվել են զանգվածային աղոթքները: Սակայն Թուրքիան չի մտել լիակատար արգելափակման մեջ` փորձելով կրճատել տնտեսության վրա բացասական ազդեցությունը:

Կորոնավիրուսով վարակվածներ կան Թուրքիայի բոլոր 81 գավառներում, սակայն վարակակիրների 60 տոկոսը Ստամբուլում են: Վարակվածների թվով երկրորդը Իզմիրն է, երրորդը` Անկարան:

XS
SM
MD
LG