ԱՄՆ-ի նավատորմին պատկանող ‘’Մերսի’’ հիվանդանոցային նավը, Լոս Անջելեսում խարիսխ նետելուց մեկ օր անց սկսեց ընդունել հիվանդներ, փորձելով համալրել քաղաքի հիվանդանոցներին, մինչեւ եկող շաբաթների ընթացքում կորոնավիրուսի տարածման գագաթնակետը:
1000 մահճակալ ապահովող նավը չի ընդունելու կորոնավիրուսով վարակված կամ կովիդ 19-ի ախտանիշներ ցույց տվող անձանց: Նավն ընդունում է այլ խնդիրներ ունեցող հիվանդներին, օգնելու համար կորոնավիրուսով վարակված անձանց օգնություն ցուցաբերող հիվանդանոցներին:
Ինչպես Կալիֆորնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմն է ասել, անցած չորս օրերի ընթացքում կովիդ 19 հիվանդությամբ տառապող անձանց թիվն այստեղ գրեթե կրկնապատկվել է:
Երկուշաբթի օրը Լոս Անջելեսում հոսպիտալացվել է 1421 մարդ, ինչը դրանից չորս օր առաջ հիվանդանոցներ տեղափոխված անձանց թվի կրկնապատիկ ցուցանիշն է: