Մատչելի հղումներ

Թրամփը շոկի մեջ է Նյու Յորքի հիվանդանոցների պատկերներից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մտագհոգությունն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված Նյու Յորքում տիրող իրավիճակի շուրջ

Այս մեկնաբանությունը նախագահն արել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում արված տեսանյութերը դիտելուց հետո: Խոսքը Էլմհարստ հիվանդանոցի մասին է, որը գտնվում է նախագահին հարազատ Քվինս թաղամասում:

՛՛Ես հեռուստատեսությմաբ անցած շաբաթ դիտում էի այնտեղ տիրող իրավիճակը: Մահացած մարդկանց մարմինները հիվանդանոցնի միջանցքներում: Հետևում էի, թե ինչպես են տեղափոխում դրանք հատուկ սառնարան-բեռնատարներով, որոնք օգտագործում էին, քանի որ մարմիններն այնքան շատ են, որ չեն հասցնում առանց սառնարանների տեղափոխել դրանք: Վիճակը հատկապես ծանր է Նյու Յորքի իմ մանկության Քվինս թաղամասում: Երբեք նման պատկեր չեմ տեսել՛,- ասել է նախագահը:

Քաղաքի հիվանդների ավելի քան 30 տոկոսն այս թաղամասից են: Կիրակի օրը Թրամփը որոշել է երկարացնել հանրային տարածության ռեժիմը միչև ապրիլի վերջ: Որոշումը կայացվել է առողջապահության ոլորտի փորձագետների հետ խորհդակցելուց հետո:

Իր թվիթերյան գրառման մեջ նախագահը կոչ է արել Նյու Յորք, Նյու Ջերսի ու Քոնեկթիկուտ նահանգների բնակչությանը երկու շաբաթով խուսափել որևէ ոչ կարևոր ճանապարհորդությունից: Վարչակազմը դիտարկում էր այս նահանգներում սահմանել պարտադիր մեկուսացման ռեժիմ:

Այս պահին Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի կենտրոն: ԱՄՆ-ում հիվանդների ընդհանուր քանակի գրեթե կեսը Նյու Յորքի բնակիչներն են: Հիվանդների քանակի պատճառով այստեղ հիվանդանոցները հայտնվել են ծանր կացության մեջ: Բժշկական մի շարք հաստատություններում գրանցվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումների ու պարագաների պակաս:

Facebook Forum

XS
SM
MD
LG