Մատչելի հղումներ

Լոնդոնի մետրոն ու հիվանդանոցներում կիրառվող շնչառական նոր սարքը


Մեծ Բրիտանիայում շարունակվում է կորոնավիրուսի պատճառով սկսված արգելափակումը: Մետրոյի շարժակազմերն այս օրերին լիքն են լինում ուղեւորներով, քանի որ մետրոն կտրուկ կրճատել է իր աշխատանքը: Այսպիսի իրավիճակ է տիրում, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունն ուժի մեջ է մտցրել հասարակական հեռավորություն պահպանելու կարգը, ինչի համաձայն, մարդիկ կարող են դուրս գալ միայն աշխատանքի գնալու կամ մթերային խանութներ ու դեղատներ հաճախելու նպատակով:

Այս մասին կոչով նորից հանդես է եկել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը, երկիր, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 19 հազար դեպք: Հիվանդությունից մինչ այժմ մահացել է առնվազն 1231 մարդ:

Mercedes Formula One ընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում ստեղծել է շնչառությունը կարգավորող մի նոր սարք, որը պիտի կիրառվի կորոնավիրուսով վարակված ու շնչառական խնդիրներ ունեցող հիվանդներին օգնելու համար: Սարքն արդեն կիրառվում է Լոնդոնի հիվանդանոցներում: Նմանատիպ սարքեր կիրառվել են նաեւ Չինաստանում ու Իտալիայում: Սարքը ճնշման տակ թթվածին է փչում դեպի հիվանդների թոքերը:

XS
SM
MD
LG