Մատչելի հղումներ

Մասնակիորեն բացվեց կորոնավիրուսի "բնօրրան" Վուհան քաղաքը


Չինական այն քաղաքը, որտեղից սկսվել էր կորոնավիրուսը, մասնակիորեն բացվել է ավելի քան երկու ամիս շարունակված մեկուսացումից հետո: Շաբաթ օրը Վուհան քաղաքի կայարանը լի էր ժամանող մարդկանցով: Մարդիկ կարող են մուտք գործել Ուհան, սակայն այստեղից ելքը դեռեւս փակ է:

Ժամանողները պարտավոր են ցույց տալ իրենց բջջային հեռախոսներում գրանցված այն կանաչ կոդը, որն ապացուցում է իրենց առողջ լինելու հանգամանքը:

Ուբեյի գավառում գտնվող Վուհան քաղաքում գրանցվել էր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար դեպք, որոնցից 3000-ը մահացել էին:

Հիվանդության դեպքերը նկատելիորեն կրճատվել են Չինաստանում: Այստեղ շաբաթ օրը գրանցվել է հիվանդության միայն 54 դեպք:

Սակայն աշխարհի այլ հատվածներում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Աշխարհում այսօր կա ավելի քան 600 հազար վարակակիր, մահացել է 29 հազարը:

Իսպանիայում գրանցվել է մեկ օրվա ընթացքում մահացությունների ամենամեծ թիվը` 832 մարդ: Միացյալ Նահանգներն այժմ ունի ամենամեծ թվով վարակակիրներ: Այստեղ կորոնավիրուսով է վարակված առնվազն 104 հազար մարդ:

Հարավային Կորեան հայտարարում է, որ այսօրվա տվյալներով այստեղ ավելի մեծ թիվ են կազմում ապաքինվածները, քան վարակակիրները:

XS
SM
MD
LG