Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս


Ուրբաթ oրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ  իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա անցել է թեստավորումը մեղմ ախտանիշներ ունենալուց հետո և այժմ ինքնամեկուսացված է, բայց շարունակում է ղեկավարել երկիրը պատասխանատու այս պահին:

«Ես թեստ եմ հանձնել, և պատասխանը եկել է դրական կորոնավիրուսի առկայության հարցում, ուստի ես տնից եմ աշխատում, մեկուսացել եմ, և դա ամբողջապես ճիշտ քայլ է», - ասաց նա Twitter- ի իր էջում տեղադրված տեսաուղերձում:

Կառավարությունը հայտարարել է, որ եթե Ջոնսոնը չկարողանա կատարել իր պարտականությունները, նրան կփոխարինի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Facebook Forum

XS
SM
MD
LG