Օրինքգիծն ընդունվել է ձայնային քվեարկության միջոցով, որի ժամանակ օրենսդիրները բարձրաձայնում են ՛՛դեմ՛ կամ ՛՛կողմ՛՛: Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասիեն փորձում էր հետաձգել քվերակությունը՝ պահանջելով ամբողջական քվեարկության ձևչափ, սակայն Ներկայացուցիչների պալատի ճնշող մեծամասնության ջանքերի շնորհիվ օրինագիծը ընդունվեց:
Այժմ այն ուղարկվել է Սպիտակ տուն՝ նախագահի ստորագրության համար, որի ստորագրությունից հետո կստանա օրենքի ուժ: Նախօրեին օրինագիծն ընդունել էր նաև ԱՄՆ Սենատը: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի ընդունումից հետո անմիջապես ստորագրել այն:
Փաթեթը ներառում է սոցիալական և տնտեսական ծրագրեր, որոնց թվում է միանվագ օգնությունն անհատներին, աջակցություն մանր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև խոշոր ընկերություններին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակի արդյունքում:
Facebook Forum