Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն քննարկում է խաղերի անցկացման նոր ժամկետների հարցը: Կազմկոմիտեի անդամներն ընդգծում են, որ այս միջոցառմանը նրանք նախապատրաստվում էին շուրջ 7 տարի:
Տոկիո 2020 կազմկոմիտեի ղեկավար Տոշիրո Մուտոն իր հերթին նշել է, որ այժմ առաջնային խնդիրներից է նոր ժամանակացույցի հաստատումը, քանի որ առանց դրա անհնար է շարունակել կազմակերպչական աշխատանքը:
Երեքշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն և Տոկիո 2020-ի կազմկոմիտեն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ուր նշեցին, որ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը պայմանավորվել են հետաձգել Տոկիոյի խաղերը մեկ տարով ՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքի վրա COVID-19 գլոբալ համաճարակի վերաբերյալ:
Այս պահին նշվող ժամկետներից է 2021 թվականի ամառը: Ըստ Տոկիո 2020 կազմկոմիտեի անդամների, ժամկետի տեղափոխումը կապված է նոր ծախսերի և հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտության հետ:
Facebook Forum