Մատչելի հղումներ

Պուտինը զգուշացնում է ռուսաստանցիներին կորոնավիրուսի վերաբերյալ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ռուսաստանցիներին ուղերձով կորոնավիրուսի վերաբերյալ: Դրանից առաջ նախագահը այցելել էր հիվանդանոց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին կորոնավիրուսի հետ կապված վտանգների մասին: Նախագահը ուղերձով դիմել է ռուսաստանցիներին՝ նշելով, որ երկիրը պատրաստվում է հնարավոր ավելի մեծ համաճարակի:

Նա խնդրել է քաղաքացիներին զգոն լինել՝ ընդգծելով , որ այս հիվանդությունը սպառնում է յուրաքանչյուրին, ինչպես դա տեղի է ունենում Արևմտյան Եվրոպայում և աշխարհում:

Ուղերձին նախորդել էր Պուտինի այցն այն հիվանդանոց, որտեղ գտնվում են կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները:

Ռուսաստանի իշխանությունները ձեռնարկում են ավելի խիստ միջոցներ համաճարակի դեմ պայքարելու համար, ներառյալ մեկշաբաթյա արձակուրդ, բոլոր ոչ կարևոր բիզնեսների փակում, միջազգային չվերթների դադարեցում ուրբաթ օրվանից:

Այս օրերին Ռուսաստանում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը: Այժմ հիվանդների թիվն անցել է 800-ը, որոնց զգալի մասը միջին բարդության հիվանդներ են:

Հիշեցնենք, որ աշխարհում ընդհանուր հիվանդների թիվը հասել է 470 հազարի, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 21 հազար: Համաճարակը մեծ վնաս է հասցնում երկրների տնտեսություններին, քանի որ կառավարությունները ստիպված են սահմանափակումներ մտցնել՝ հիվանդության տաարածումը կանխելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG