Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը կարող է վերադառնալ, եթե միջոցներ չձեռնարկվեն


ԱՄՆ ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին զգուշացնում է, որ համաճարակը կարող է լինել ցիկլային բնույթի

Չորեքշաբթի ԱՄՆ կառավարության վարակիչ հիվանդությունների գերատեսչության փորձագետները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է լինել ցիկլային և կրկնվել ավելի ուժեղ, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն այն կանխելու համար:

ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին նշում է, որ այս պարագան էլ ավելի առաջնային է դարձնում վիրուսի դեմ դեղորայքի և պատվաստանյութի պատրաստման ուղղությամբ աշխատանքները:

Այսօր աշխարհում կորոնավիրուսով տառապող մարդկանց թիվը հասել է 470 հազարի: Հիվանդության արդյունքում մահացել է 21 հազար մարդ, որոնց զգալի հատվածը տարեցներ են կամ խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Կորոնավիրուսը զգալի հարված է հասցրել գլոբալ տնտեսությանը: Դրա տարածումը կանխելու համար շատ երկրներում իշխանությունները ստիպված դիմում են խիստ սահմանափակումների:

Facebook Forum

XS
SM
MD
LG