Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակը կորոնավիրուսը ‘’Ուհանի վիրուս’’ չի անվանում


Մեծ յոթնյակի տեսավեհաժողովի վերջում մասնակիցները հրապարակել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին համատեղ մի հայտարարություն, որտեղ մերժում են վարակը ‘’Ուհանի վիրուս’’ անվանելու Միացյալ Նահանգների կոչը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն էր ասել, թե նախընտրելի կլիներ նոր կորոնավիրուսի մասին հայտարարության մեջ կիրառել ‘’Ուհանի վիրուս’’ տարբերակը:

Ըստ հաղորդագրությունների, հայտարարության տեքստից այն հանվել է առաջարկությունը մյուս երկրների կողմից հավանության չարժանանալուց հետո:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի գործադիր տնօրեն Մայքըլ Ռայընն էր խորհուրդ տվել հրաժարվել հիվանդությունները տեղանուններով անվանելու փորձառությունից, որպեսզի այն չդառնա պախարակումների ու նախապաշարմունքների առարկա:

XS
SM
MD
LG