Մատչելի հղումներ

Կորոնավիրուս. Ի՞նչն է առավել կարեւոր`գաղտնիության իրավունքը, թե՞ պայքարն ընդդեմ հիվանդութան


Հարավային Կորեան այսօր համարում են կորոնավիրուսի դեմ պայքար ծավալող պետության գերազանց օրինակ: Իսկ ի՞նչ քայլի է դիմել այս երկիրն անցած օրերին:
Ինչպես ‘’Ամերիկայի Ձայն’’-ի նորությունների բաժնի աշխատակից Ուիլյամ Գալոն է ասում, ‘’Երկու շաբաթ առաջ հեռախոսս Հարավային Կորեայից ստացավ արտակարգ հաղորդագրություն: Սեուլում իմ թաղամասում բնակվող 35-ամյա մի լեհ երիտասարդի մոտ հայտնաբերվել էր այս հիվանդության վարակը: Հաղորդագրության մեջ կար նաեւ ինտերնետային մի հասցե, որը սեղմելիս, ցույց էր տալիս, թե տվյալ անձը որտեղ է եղել ու ուր է այցելել անցած օրերի ընթացքում’’, պատում է լրագրողն ու շարունակում պատմությունն այն մասին, որ երիտասարդը եղել է մետրոյում, արագընթաց գնացքում, գնումներ կատարել E-Mart մթերային խանութում, եղել իտալական մի ռեստորանում: Միշտ կրել է դիմակ, սակայն այն հանել է ուտելիս:

Նման տվյալներ ձեռք բերելը նախկինում ավելի դժվար ու հակաօրինական կլիներ: Սակայն համաճարակի դեպքում Հարավային Կորեայի իշխանություններն իրենց վերապահել են մարդկանց անհատական, անձնական բոլոր տվյալները մուտք գործելու իրավունք:

Սակայն այստեղ չեք տեսնի այն, ինչ կատարվում է Չինաստանում կամ Իտալիայում, որտեղ շարժը կանգ է առել պարտադրաբար, բիզնեսները փակվել են հատուկ հրամանների արդյունքում: Մեծաթիվ երկրներ այսօր կցանկանային վերցնել օրինակ Հարավային Կորեայից, սակայն այդ երկրների շարքում կլինեն շատ պետություններ, որտեղ կարող է բարձրանալ դժգոհության ալիք: Որտեղ մարդու իրավունքների պաշտպանները կբողոքեն, որ այսպիսով ոտնահարվում է մարդու անհատական գաղտնիության իրավունքը: Ուրեմն պետք է հարց տալ, որ նժարն ավելի ծանր կլինի, գաղտնիության իրավու՞նքը, թե՞պայքարն ընդդեմ հիվանդության:

XS
SM
MD
LG