Մատչելի հղումներ

 ‘’Մերսի’’ նավը Լոս Անջելեսում կդառնա 1000 մահճակալով հիվանդանոց


Ամերիկյան նավատորմին պատկանող ‘’Մերսի’’ անվանումը կրող հիվանդանոցային նավը խարիսխ է նետել Սան Դիեգոյի ափերին, որից հետո ուղղություն է վերցնելու դեպի Լոս Անջելես` կորոնավիրուսի դեմ պայքարում քաղաքային իշխանություններին օգնություն ցուցաբերելու համար:

Լոս Անջելեսում այն կբացի հիվանդանոցային 1000 մահճակալ ու կդառնա քաղաքի ամենամեծ հիվանդանոցը: Այս մասին հայտարարել է քաղաքագլուխ Էրիկ Գարչետին:

Կալիֆորնիան ԱՄՆ-ում կորոնավիրուսից ամենաշատը տուժած նահանգներից է, որտեղ այս վարակը հայտնաբերվել է ավելի քան 1600 մարդկանց մոտ եւ որտեղ մինչ այժմ գրանցվել է մահացության 30 դեպք: Այս տվյալները հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

XS
SM
MD
LG