Մատչելի հղումներ

Ինչպես է Թրամփի վարչակազմը հակազդում տնտեսական ճգնաժամին


Հինգշաբթի օրը հրապարակվեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման Թրամփի վարչակազմի առաջարկություններըի փաթեթը հայտնի որպես Կորոնավիրուսի դեմ օգնության և տնտեսական անվտանգության ակտ

Թրամփի վարչակազմն առաջարկում է տնտեսության խթանման ու սոցիալական օգնության համար տրամադրել մեկ տրիլիոն ԱՄՆ դոլար, որի մասն է կազմում նաև յուրաքանչյուր անձին ուղիղ մինչև 1200 դոլար տրամադրելու նախաձեռնությունը: Բացի այդ, յուրաքանչյոր երեխայի համար նախատեսված է 500 ԱՄՆ դոլար: Նախկինում ևս նման նախաձեռնությամբ հանդես են եկել այլ վարչակազմեր, օրինակ Ջորջ Բուշ կրտսերի կառավարությունը 2008 թվականի տնտեսական ճգնաժամի օրերին անհանտներին տրամադրել էր 600 ԱՄՆ դոլար: Նման օգնություն է տրամադրվել նաև 2001 թվականին: Սակայն հատկանշական է, որ գործադիրի այդ առաջարկին ընդդիմանում են մի շարք ազդեցիկ հանրապետականներ: Օրինակ, Թրամփի դաշնակից սենատոր Լինդսի Գրեհեմի կարծիքով նման օգնությունը պետք է տրամադրել համաճարակի հաղթահարումից հետո, այլ՝ ոչ թե դրա օրերին. Այլ հանրապետականներն էլ գտնում են, որ ավելի արդյունավետ է այդ գումարը տալ փոքր և միջին բիզնեսներին: Փաթեթի շուրջ քննարկումները շարունակվում են:

Բացի ուղիղ ֆինանսական օգնությոնից մեկ տրիլիոն դոլարանոց փաթեթը ներառում է նաև տնտեսությանը խթանող մի շարք այլ հատկացումներ: Մասնավորապես, փոքր և միջին ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար նախատեսված է 300 միլիարդ դոլար, որը կտրամադրվի շատ ցածր տոկոսադրույքերով վարկերի տեսքով: Բացի այդ, գործադիրը առաջարկում է արտակարգ ֆինանսական աջակցություն ցուցաբերել առավել տուժած մի շարք առանցքային ոլորտներին՝ օրինակ ավիընկերություններին և ավտոմեքենաշինության ոլորտի ձեռնարկություններին: Խոշոր ընկերություններին օժանդակելու առաջարկը դժկամությամբ է ընդունվել դեմոկրատների կողմից, ովքեր ընդգծում են, որ չեն կամենում աջակցել կարիք չունեցող խոշոր ձեռներեցներին: Դեմոկրատները դժգոհ են նաև, որ խթանող փաթեթը կազմված է միայն հանրապետականների կողմից, առանց դեմոկրատների հետ խորհրդակցելու: Չնայած դրան՝ Սենատոմ դեմոկրատների առաջնորդ, սենատոր Չաք Շումերը հայտնել է, որ դեմոկրատները պատրաստ են փաթեթի քննարկմանը:

Կորոնավիրուսի արդյունքում տնտեսական վիճակը շարունակում է վատթարանալ: Տնտեսագետների կարծիքով, այս իրավիճակի պահպանումը էլ ավելի կխորացնի տնտեսական և սոցիալական ճգնաժամը: Մասնագետները զգուշացնում են, որ երկրում գործազրկությունը կարող է հասնել 20 տոկոսի, այն դեպքում, երբ նախքան համաճարակն այն կազմում էր 4 տոկոս: Կորոնավիրուսի արդյունքում փակվում են բազմաթիվ բիզնեսներ, մարդկանց ազատում են աշխատանքից կամ ուղարկում անժամկետ արձակուրդի: Դադարում են գործելուց հանրային կյանքի հետ առնչվող շատ ոլորտներ, ներառյալ ռեստորաններ, մարզասրահներ, գեղեցկության սրահներ և այլն: Շատ տեղերում գործում են սահմանափակումներ, որոնք ազդում են բիզնեսի գործունեությանը: Բազմաթիվ գերատեսչություններ և ընկերությոններ անցնում են հեռահար աշխատանքային ռեժիմի: Մեծ կորուստներ են արձանագրում հատկապես ավիաընկերություններն ու զբոսաշրջության հետ կապված բիզնեսները: Կտրուկ անկում է արձանագրվել ամերիկյան ֆոնդային բորսայում, որի արդյունքում շատ ամերիկացիներ կորցնում են իրենց ներդրումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG