Մատչելի հղումներ

Ամերիկացիները կորցնում են աշխատանք կորոնավիրուսի արդյունքում


Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավելի ու ավելի շատ ամերիկացիներ կորցնում են աշխատատեղեր: Տնտեսագետների կարծիքով երկիրն արդեն տնտեսական անկման փուլում է, և գործազրկության ցուցանիշը կարող է հասնել 20 տոկոսի

Օհայո նահանգի Գարեթսվիլ քաղաքում գործող Facet Salon գեղեցկության սրահի սեփականատեր Ռեյչել Յարնելը հայտնվել է դժվար կացության մեջ: Մոտ օրերս նա ստիպված է փակել իր սրահը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Նա օգնում է իր աշխատակիցներին՝ դիմելու գործազրկության նպաստի համար: Պետք է օգնել, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց կենցաղային վճարումները, պնդում է Ռեյչելը:

Իր հերթին Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքում բնակվող Մայք Թուտլը, ով աշխատում էր որպես դպրողցական ավտոբուսի վարորդ, ևս դժվարին կացության մեջ է: Դպրոցների փակման արդյունքում նա ևս կորցրել է իր եկամտի աղբյուրը:

Կանզասի նահանգային սենատի անդամ Օլեթա Ֆաուստ-Գուդեե պնդում է, որ Մայքն ու նրա նման աշխատանք կորցրած քաղաքացիներ կարող են դիմել գործազրկության նպաստ ստանալու համար, քնաի որ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամն արտակարգ իրավիճակ է: Նա նաև պնդում է, որ պետական համապատասխան մարմիններ կարող են օգնել նրանց սննդամթերքի հարցում:

Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում այսօր աշխարհում գրանցվել է հիվանդության մոտ 220 հազար դեպք: Մահացածների թիվը մոտեցել է 9 հազարի: Այն հատկապես վտանգավոր է մեծահասակների ու խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Ապաքինումը հիվանդությունից կարող է տևել մինչև 3 շաբաթ: Այսօր ապաքինված մարդկանց թիվն ավելի քան 80 հազար է, որոնց մեծ մասը Չինաստանից է:

Facebook Forum

XS
SM
MD
LG