Մատչելի հղումներ

Խանութներում հատուկ ժամեր`տարեցների համար


Խանութներում հատուկ ժամեր`տարեցների համար
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

Չեխիայի Հանրապետությունում սուպերմարկետները հատուկ ժամեր են նշանակել թոշակառու անձանց համար, փորձելով կրճատել նոր կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը:

Մայրաքաղաք Պրագայում 65 եւ բարձր տարիք ունեցող անձինք ունեն խանութներում բացառապես իրենց հատկացված երկու ժամ ժամանակ: Այդ ժամերին ավելի երիտասարդ անձանց չի թույլատրվում մտնել խանութներ:

Պատճառն այն է, որ կորոնավիրուսից մինչ այժմ մահացած մարդկանց հիմնական մասը եղել են տարեց մարդիկ:

Մյուսներին այս վարակը հարուցում է հաղթահարելի ախտանիշներ, ինչպես օրինակ բարձր ջերմությունն ու հազը: Սակայն բարձր տարիք ունեցողներն ու նրանք, ովքեր ունեն առողջական խնդիրներ, կորոնավիրուսը կարող է պատճառել ծանր վնասներ, հասցնել մահվան:

Մինչ այժմ հիվանդների զգալի մեծամասնությունը բուժվել է: Ըստ Առոջապահության համաշխարհային կազմակերպության, հիվանդության թույլ ախտանիշներ ունեցող անձինք ապաքինվում են երկու շաբաթվա ընթացքում, ավելի ծանր ախնատիշներով անձանց համար պահանջվում է մինչեւ վեց շաբաթ:

Աշխարհում այս հիվանդությամբ մինչ այժմ վարակվել է ավելի քան 219 հազար մարդ: Մահացությունների թիվն անցնում է 8900-ը: Բուժվել են հիվանդներից 84 հազարը, որոնց մեծ մասը` Չինաստանում:

XS
SM
MD
LG