Մատչելի հղումներ

Թրամփը կորոնավիրուսը որակել է ՛՛չինական՛՛ վիրուս. Պեկինը կտրուկ արձագանքել է 


Չինաստանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կորոնավիրուսը որպես ''չինական'' վիրուս անվանելու համար

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը վիրավորական է որակել նախագահ Թրամփի խոսքերը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ աջակցելու է բոլոր այն ոլորտներին, ներառյալ ավիաընկերություններին, որոնք տուժել են ՛՛չինական՛՛ վիրուսի արդյունքում:

Անցած շաբաթ նաև նախագահը թվիթերում տարածել էր մեկ այլ մեկնաբանություն, որը պարունակում էր ՛՛չինական՛՛ վիրուս որակումը:

ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ այս հարցը ուղղվել է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդին, ով համաձայնվել է, որ որակումը սխալ է, քանի որ հիվանդությունը սկսվելով, Չինաստանից հետո շարունակվել է այլ երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հիվանդությունը անվանել է COVID-19: Կազմակերպության նախագահն ընդգծել է , որ այս միջոցով հնարավոր է խուսափել որևէ այլ անվանումից, որը կարող է հնչել վիրավորական:

Facebook Forum

XS
SM
MD
LG