Մատչելի հղումներ

Չորս նահանգներում անցկացվելիք նախնական ընտրություններից առաջ


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու ընտրվելու նպատակ ունեցող հավակնորդներ նախկին փոխնախագար Ջո Բայդընն ու սենատոր Բերնի Սանդերսը ‘’ՍիԷնԷն’’-ի ստուդիայում անցկացրած բանավեճը նույնպես, ինչպես այսօր ամեն ինչ, կենտրոնացրին նոր կորոնավիրուսի համաճարակի վրա: Հիշեցնենք, որ երկու հավակնորդներն էլ քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփին այս ուղղությամբ ոչ պատշաճ աշխատանքներ իրականացնելու համար:

‘’Ցավոք սրտի, մենք այսօր ունենք վարչակազմ, որի անփութությունը սպառնում է մեր երկրի մեծաթիվ մարդկանց’’, ասել է նա:

Վիրուսի տարածման հետ կապված մտահոգությունները, ինչպես նաեւ դպրոցների ու մեծ թվով բիզնեսների փակման փաստը մեծապես ազդում են նախնական ընտրությունների քարոզարշավի վրա, չնայած այն հանգամանքին, որ Դոնալդ Թրամփը շարունակ փորձում է հանգստացնել հասարակությանը:

‘’Հարկավոր չէ այդքան ապրանք գնել: Հանգստացեք: Մեզ մոտ ամեն ինչ լավ է: Ամեն ինչ կանցնի-կգնա’’, հայտարարում է Թրամփը:

Իսկ քարոզարշավների համար նախատեսված հավաքները չեղյալ են հայտարարվել: Սանդերսն իր ընտրողների հետ կապը պահպանում է թվային եղանակով, երբ երեքշաբթի երեկոյան նախնական ընտրություններ են անցկացվելու Արիզոնայում, Ֆլորիդայում, Իլիոնոյսում եւ Օհայոյում: Այս բոլոր նահանգներում, ըստ հարցումների, համակրանքը Բայդընի կողմն է:

XS
SM
MD
LG