Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի գլոբար պատկերը


Իրավիճակն աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքնով շարունակում է մնալ չափազանց մտահոգիչ՝ չնայած երկրների կառավարությունները քայլեր են ձեռնարկում համաճարակի կանխման ուղղությամբ: Այսօր կորոնավիրուսը տարածված է ողջ աշխարհում

Միացյալ Նահանգներում իշխանությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ: Նախօրեին ուժի մեջ մտած Եվրոպայից ԱՄՆ ուղևորվելու մեկ ամսյա արգելքն ընդլայնվեց՝ ներառելով Մեծ Բրիտանիան ու Իռլանդիան: ԱՄՆ-ում երկուշաբթի օրվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ ավելի քան 3700-ի: Զոհերի թիվը մոտ 70 է: Հիվանդության դեպքեր են գրանցվել գրեթե բոլոր նահանգներում ու ԱՄՆ տարածքներում, բացառությամբ Արևմտյան Վիրջինիայի: Դաշնային իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին ՛՛հանրային տարածություն՛՛ պահպանել:

Նահանգներում տեղական իշանությոնունները միջոցներ են ձեռնարկում ՝ սահմանափակելով հանրային ակտիվությսունը: Մի շարք նահանգներում, մասնավորապես Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և այլուր փակվում են ռեստորանները, կինոթատրոնները, մարզասրահները և այլ հանրային վայրեր: Շատ նահանգներում մոտ մեկ ամսով փակվել են բոլոր կրթական հաստատությունները, իսկ աշխատանքային գործունեեությունը կազմակերպվում է տնային պայամաններում:

Ոլորտի փորձագետները ողջունում են արտակարգ միջոցառումները, որոնք կօգնեն կանխելու հետագա տարածումը; Վարակիչ ու ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուսին ընդգծել է, որ սպասվում է իրավիճակի վատթարացում՝ չնայած իշխանությունների պնդմանը, որ վիճակը վերահսկելի է: Նախագահ Թրամփը կոչ է արել պահպանել հանդարտություն և վստահեցրել, որ սննդի մատակարարման հարցում չեն լինի խնդիրներ: Հայտնի է նաև, որ երկուշաբթի օրը կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները: Այն մշակել է բոստոնյան Moderna ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ Նուբար Աֆեյանը:

Կորոննավիրուսի դեմ ծանր պայքար են մղում նաև եվրոպական երկրները: ԵՄ-ը քննարկում է շենգենյան գոտու փակման հնարավորությունը: Իտալիան, որն աշխարհում երկրորդ ամենաշատը տուժած երկիրն է Չինաստանից հետո, շարունակում է մնալ արգելափակման տակ: Այս կիրակի երկրում գրանցվել են մահացության 368 նոր դեպքեր: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը անցել է 1800-ի: Այս պահին կան 24 հազար հիվանդներ: Երկրի վարչապետի խոսքերով համաճարակը նոր իրականություն է թելադրում: Այն հաղթահարելուց հետո անհրաժեշտ է լինելու վերականգնողական ծրագիր: Վարչապետը կոչ է արել այժմ հետևել արգելքների մասին բոլոր կաննոներին:

Ֆրանսիայում և Գերմանիայում ևս միջոցներ են ձեռնարկվում համաճարակի դեմ: Գերմանիան հայտարարել է իր սահմանների փակման մասին: Դրանից առաջ այս քայլին են դիմել Ֆրանսիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու այլ եվրոպական երկրները: Ֆրանսիայի իշխանությոնններն ավելի են խստացնում հանրային կյանքի արգելքներն այն բանից հետո, երբ առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարեցին, որ վիճակը վատթարանում է շատ արագ:

Իսպանիան այս պահին Իտալիայից հետո երկրորոդ ամենաշատ հիվանդներ ունեցող երկիրն է: Այստեղ հաստատվել է ավելի քան 7800 դեպք, գրանցվել է 292 մահ: Ոստիկանությունն ու բանակային ուժերը ծառայություն են իրականացնում փողոցներում: Հայտնի է, որ մոտ 200 մարդ ենթարկվել է վարչական տուգանքի կարանտինի ռեժիմը խախտելու համար:

Հայաստանում հիվանդների թիվը հասել է 64-ի: Երկուշաբթի օրը կառավարության որոշմամբ ողջ տարածքում մինչև ապրիլի 14-ը սահմանվեց արտակարգ դրություն, որի ռեժիմի միասնական ղեկավարման համար ստեղծվում է կենտրոնացած մարմին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Հատուկ նիստ է գումարել Ազգային ժողովը: Արտկարգ դրության պայմաններում չեղարկվում են շատ միջոցառումներ, որոնց թվում է նաև Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն, որը կկյանա արտակարգ դրության դադարեցումից 50-60 օր անց:

Երկու շաբաթով դադարեցվել են ուղևորափոխադրումները Ռուսաստանի հետ: Դրանից առաջ նման որոշում էր կայացվել նաև Իրանի վերաբերյալ, որը համաճարակից ամենաշատը տուժած երկրներից մեկն է: Այս պահի դրությամբ այստեղ հիվանդների թիվն ավելի քան 14 հազար է: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 129 մարդ՝ զոհերի թիվը հասցնելով 853-ի: Հատնի է, որ մահացածների թվում են 12 պետական և քաղաքական բարձրաստիճան այրեր, այդ թվում Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ այաթոլա Հաշեմ Գոլփայեգանին:

Facebook Forum

XS
SM
MD
LG