Մատչելի հղումներ

Կորոնավիրուս. Խուճապից դեպի խնդիրը լուծելու ուղիներ


President Donald Trump speaks during a briefing about the coronavirus in the James Brady Press Briefing Room of the White House, Sunday, March 15, 2020, in Washington. (AP Photo/Alex Brandon)
President Donald Trump speaks during a briefing about the coronavirus in the James Brady Press Briefing Room of the White House, Sunday, March 15, 2020, in Washington. (AP Photo/Alex Brandon)

Խուճապի մեջ հայտնված մեծաթիվ ամերիկացիներ են այս օրերին արագ վերադառնում Եվրոպայից ու հայտնվում մեկ այլ խուճապային իրավիճակում, երբ կանգնում են օդանավակայանների երկար հերթերում, երբ տեսնում են մթերային խանութներում թալանի նմանվող առեւտուրը: Չնայած նախագահ Թրամփի այն խոսքերին, որ հարկավոր չէ նման կերպ պաշար հավաքել, պաշարահավաքը շարունակվում է:

Իսկ փորձագետներն ասում են, որ առավել զգույշ պետք է լինեն այն անձինք, որոնց տանը կան մեծահասակ մարդիկ: Նրանք են կորոնավիրուսի առջեւ ամենախոցելի անձինք:

Այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որ բնականոն կյանքը վերադառնա Միացյալ Նահանգներ, փորձագետներից Էնթոնի Ֆոսին պատասխանում է, ասելով, ‘’Կարծում եմ մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս ժամանակ’’:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին մի օրենք, որով նախատեսվում է կորոնավիրուսի անվճար թեստավորում բոլորի համար:

Նախագահ Թրամփն իր աջակցությունն է հայտնել օրենքի նախագծին, որը շուտով կդրվի Սենատի առջեւ հաստատման համար:

XS
SM
MD
LG