Մատչելի հղումներ

Պուտինը չի տեսնում գահին դեռեւս երկար տարիներ մնալու ճանապարհին որեւէ խոչընդոտ


Ռուսաստանում օրենսդիրներն արդեն մի քանի շաբաթ էին քննարկում երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը, սահմանադրություն, որն ըստ նախագահ Վլադիմիր Պուտինի, խորհրդարանին կտար ավելի մեծ իշխանություն:
Եվ ահա անակնկալ. Պետդումայի անդամները դրա փոխարեն ներկայացնում են նոր գաղափար, գաղափար այն մասին, թե ինչպես կարելի է մեծացնել Պուտնի իշխանությունը: Նրանցից նախկին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան հայտարարեց, ‘’Հարկավոր է կամ վերացնել նախագահի պաշտոնավարման ժամկետները, կամ էլ ավելացնել կետ այն մասին, որ տվյալ պահի նախագահը մյուս քաղաքացիների պես կարող է ընտրվել նախագահ’’:

Սա թվաց Կրեմլի հետ նախապես պատրաստված սյուժե, երբ Պուտինն անմիջապես հանդես եկավ այդ առաջարկը պաշտպանելու հայտարարությամբ: Նրա խոսքերով, դա սկզբունքորեն հնարավոր է: Սակայն Տերեշկովայի ու իր խոսքը սվաղելու համար Պուտինը հայտարարեց նեաւ, թե կա մի պայման` սահմանադրական դատարանը: ‘’Եթե այն որոշի, որ նման փոփոխությունը չի հակասում սահմանադրության կետերին’’, ասաց Պուտինը:

Այդ դեպքում դռները բացվում են Պուտինի առջեւ, որ նա նախագահի եւս երկու ժամկետ` մինչեւ 2036 թվականը:

Քաղաքական վերլուծաբաններից շատերն այսօր դատապարտում են այս գործընթացը: Ինչպես նրանցից Բորիս Կագարլիցկին է ասում, ‘’Ընդհանրապես ականատես չեղանք լուրջ բանավեճի, չեղան քաղաքական քննարկումներ, ու թվում է, որ սա հեղաշրջման նման մի բան է: Իսկ ժողովուրդն էլ սովոր է, որ արվում է այն, ինչ ուզում են անել վերեւներում’’:
Իհարկե Մոսկվայում եղան ցույցեր, երբ մասնակիցները բողոքում էին Պուտինին ցմահ նախագահ ընտրելու փորձերի դեմ: Սակայն ցուցարարներին իհարկեն արգելեցին ավելի մեծ ցույցերը: Դրա համար քաղաքի իշխանություններն ընտրեցին արդարացման մի լավ ձեւ` ‘’կորոնավիրուսի վտանգը’’:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ Պուտինին շարունակ իշխանության ղեկին պահելու կիրքը գալիս է երկրի վերնախավից, որի անդամները պատրաստ չեն հրաժարվել պուտինյան ժամանակաշրջանին ու այդ ժամանակաշրջանի հետ երկիր ներթափանցած արատավոր սովորույթներից: ‘’Նրանք չեն գտնում Պուտինից մեկ ուրիշի անցում կատարելու որեւէ ձեւ’’, ասում է Կագարլիցկին:

Ինչեւէ, առաջարկն ընդունվել է Դումայում: Հիմա Պուտինը պիտի որոշի ստորագրի իր մասին այս որոշումը, թե ոչ:

Բայց այստեղ բոլորն են վստահ, որ 20 տարի ղեկավարած Պուտինը չի տեսնում դեռեւս երկար տարիներ գահին մնալու հնարավորության առջեւ փակ որեւէ դուռ:

XS
SM
MD
LG